ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար. Արթուր Վանեցյան
ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։ Այս մասի այսօր՝ հուլիսի 31–ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հայտնում է 168.am-ը։
«Առիթ ունեցել եմ ասելու, որ ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։ Նրա յուրաքանչյուր օր ավելի մնալն այդ պաշտոնում վտանգում է մեր երկրի անվտանգային համակարգը։ Առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ այս մասին։ Միայն այն, որ այդ մարդը չունի որևէ փորձ հետախուզական, հակահետախուզական ոլորտներում, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Այսօրվա ինձ ԱԱԾ հրավիրելը և այդ շինծու գործն ինձ մեղսագրելը դրա ուղիղ ապացույցն է»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նաև փոխանցեց, որ այսօր իրենց ԱԱԾ հրավիրելուց հետո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ իրենց մեղսագրված էին անհեթեթ մեղադրանքներ։
«Հաղորդագրության վերջում գրված էր մեկ տող, որ այն պաշտոնյան, որն իմ կողմից վերականգնվել է իր պաշտոնին, նրա կողմից կատարված աշխատանքի արդյունքում պետությանը որևէ լումա չի վերականգնվել։ Հիմա ուզում եմ ասել ու ակնկալում եմ ԱԱԾ-ի պաշտոնական պարզաբանումը՝ իմ ունեցած տվյալներով այդ անձի, որը եղել է մի ստորաբաժանման ղեկավար, աշխատանքի արդյունքում՝ իր նշանակման օրվանից մինչ օրս հարուցվել է 30 և ավելի քրեական գործեր, որի արդյունքում վերականգնվել է մի քանի հարյուր միլիոն դրամի գումարներ։ Իսկ կոնկրետ մեկ գործով հաստատվել է 106 մլն դոլարի չարաշահում։ Այդ գործի անունը ես չեմ ուզում տալ, խորհուրդ եմ տալիս, որպեսզի մեր իրավապահ համակարգը տղամարդկություն ունենա և ասի, թե այդ սպայի, արժանապատիվ սպայի գործունեության արդյունքում՝ ինչ դրական արդյունք է ունեցել ԱԱԾ-ն»,- եզրափակեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Արթուր Վանեցյանը նաև նշել է, որ իշխանափոխության ճանապարհին կկիրառեն տարբեր մեթոդներ, եթե պահը հասունանա՝ կարող են լինել փողոցային ակցիաներ, նաև՝ անհնազանդության ակցիաներ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...