Ռեփերի դաժան սպանության մեջ կասկածվում է նաեւ նրա զոքանչը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Պետերբուրգի կենտրոնում գտնվող բնակարանում հայտնաբերվել էր ռեփեր, ազգությամբ ուկրաինացի Էնդրի Կարտրայտի՝ Ալեքսանդր Յուշկոյի մասնատված դիակը։ Յուշկոյին սպանել էին, դիակը մասնատել եւ տոպրակների մեջ տեղավորելով, դրել սառնարանում։ Հայտնի էր դարձել, որ սպանության հետ կապված ձերբակալվել էր նրա ընկերուհին։
Ըստ թարմացված տեղեկությունների՝ չի բացառվում, որ ռեփերի սպանությունն իրականացնելու համար նրա կնոջը կարող էր օգնել վերջինիս մայրը, այսինքն՝ ռեփերի զոքանչը։ Քրեագետները հայտարարել են, որ Էնդի Կարտրայտի ներքին օրգանները լվացել են լվացքի մեքենայում, մասնատված դիակի մի մասի վրա էլ աղ է եղել ցանված։ Ավելի վաղ ռեփերի կինը հայտարարել էր, որ Ալեքսանդր Յուշկոն մահացել է թմրանյութի օգտագործումից, սակայն Պետերբուրգի նրա բնակարանում ներարկիչ եւ այլ իրեր, որոնք կարող էին վկայել, որ Յուշկոն թմրանյութերի հետ կապված խնդիր ունի, չեն հայտնաբերվել։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի