«Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ին
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է, և ոչ ոք չի կարող միջամտել այդ հարցին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը՝ ի պատասխան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության, գրում է aa.com.tr-ը։
Բորելի խոսքով՝ Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները երկուշաբթի Բրյուսելում կայացած նիստում միաձայն որոշել են կոչ անել Թուրքիային չեղարկել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում նամազների անցկացման մասին որոշումը:
«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է, և նրա վերաբերյալ ցանկացած նախագիծ, ներառյալ՝ կարգավիճակի փոփոխությունը, վերաբերում է հանրապետության ինքնիշխանությանը»,- ասվում է Աքսոյի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ իր նոր կարգավիճակի շնորհիվ Սուրբ Սոֆիայի դռները բաց կլինեն բոլոր կրոնների ներկայացուցիչների համար։
«Բոլոր ցանկացողները կարող են այցելել այդ հրաշալի վայր։ Բացի այդ, Սուրբ Սոֆիայի ներսում աշխատանքները չեն վնասի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում պահպանվելու համար չափանիշներին»,- նշել է Աքսոյը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) նախորդ շաբաթ չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ