Եպիսկոպոսաց հավաքը զորակցություն է հայտնում Հայոց բանակին
Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։
Ժողովին թեմակալ առաջնորդներն ու Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները անդրադարձան հուլիսի 12-ից սկսյալ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտումներին եւ ներթափանցման փորձերին։
«Մտահոգությամբ տեղեկացանք Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանների նկատմամբ կատարված հերթական ոտնձգության մասին, որի հետեւանքով կան տուժած հայ զինծառայողներ։ Անըմբռնելի է Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ կեցվածքը համընդհանուր այս համավարակի պայմաններում։
Դատապարտում ենք հակառակորդի կողմից մեր երկրի նկատմամբ դրսեւորված ագրեսիան եւ հրավիրում միջազգային հանրությանը առարկայական ու համարժեք գնահատականներով կանխելու ռազմական գործողությունների հնարավոր ծավալումները եւ դրանց հետագա կրկնությունը։
Աղոթելով ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետեւանքով տուժած մեր զավակների շուտափույթ ապաքինման համար՝ մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին եւ սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի զավակներին՝ մաղթելով ամրություն ու արիության ոգի դիմագրավելու համար հակառակորդի հարձակումներն ու նկրտումները։
Աղոթում ենք, որ խաղաղությունն անվրդով մնա մեր տարածաշրջանում եւ մեր ժողովուրդը շարունակի բնականոն կյանքի իր ընթացքը», - ասված է ուղերձում։
Ժողովականները նաեւ քննության առան համավարակի պայմաններում Մայր Աթոռի եւ թեմերի կողմից ձեռնարկված քայլերը եւ կարիքավոր ընտանիքներին ի նպաստ իրականացվող աջակցության ծրագրերը։
Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր նկատեց նաեւ, որ հոգեւոր հովիվների կողմից լուսաբանական աշխատանքներ իրականացվեն՝ զորավիգ լինելու պատկան կառույցներին համավարակի կանխարգելման գործողություններում՝ հորդոր ուղղելով ժողովրդին խստորեն հետեւելու պարետատան կողմից սահմանված առողջապահական կանոններին եւ դրսեւորելու հանրային բարձր գիտակցություն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ՀՀ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծին եւ դրա վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշմանը, որի շրջանակներում պետական պատկան մարմիններին հորդոր է ուղղվել հիմնորվին վերատեսության ենթարկել փաստաթուղթը՝ նկատի առնելով վերջինիս մեջ տեղ գտած հայեցակարգային էական բացթողումները։ Խորհրդակցության ընթացքում որոշում կայացվեց հետեւել այս ուղղությամբ ընթացող զարգացումներին եւ նկատի առնել սույն հարցը հետագա հանդիպումների քննարկումներում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ