Ինդոնեզական քաղաքի քաղաքապետը ծնկաչոք ներողություն է խնդրել բժիշկներից` քաղաքում կորոնավիրուսի բռնկման համար
Ինդոնեզիայի երկրորդ ամենախոշոր քաղաքը հանդիսացող Սուրաբայայի քաղաքապետ Թրի Ռիսմահարինին կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների առաջ ծնկաչոք լաց է եղել և ներողություն է խնդրել նրանցից քաղաքում կորոնավիրուսի բռնկման համար: Այս մասին տեղեկացնում է thejakartapost.com կայքը:
Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ բժիշկներից մեկը քաղաքապետին ասել է, որ հիվանդանոցները լցված են կորոնավիրուսով վարակված մարդկանցով: Նրա խոսքով` իրավիճակը վատանում է, իսկ քաղաքացիները գրեթե չեն հետևում անվտանգության կանոններին:
Լսելով բժշկի խոսքերը` 59-ամյա քաղաքապետը ծնկի է իջել: «Խնդրում եմ, մի մեղադրեք մեզ»,-լացակումած ասել է նա:
Քաղաքապետը խնդրել է չմեղադրել նաև քաղաքային իշխանություններին` ընդգծելով, որ իրենք շատ մեծ դժվարությունների են բախվում, սակայն չի հստակեցրել, թե ինչ դժվարությունների մասին է խոսքը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Սուրաբայան դարձել է Ինդոնեզիայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, հունիսի 29-ի դրությամբ այստեղ գրանցվել է վարակման շուրջ 11 500 դեպք, մայրաքաղաք Ջակարտայում դեպքերի թիվը քիչ է շուրջ 400-ով:
Համաճարակի սկզբից Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 56 385 դեպք, վարակման հետևանքով մահացել է 2876 մարդ:


















































Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում
Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր
Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին
ՆԳՆ-ն՝ 2026 թվականի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատ...