Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ Գերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILD Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկա Չեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներ Հայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով «Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ Վաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ Թրամփ Թեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրել

Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքըՊետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելԻրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկՍպանվել է Մալիի պաշտպանության նախարարըԱդրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատունՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. ԴատախազությունՄայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆՀիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցըՎարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցություններիԽորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամներըԹրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխությունԽորհրդակցություններ՝ ուղղված Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանըԻսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակըՄիջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնըԲարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքներըԱրարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի

Վահե Հովհաննիսյան. Փնթի կառավարում՝ ՀՀ այսօրվա բրենդը

Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։ Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։ Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։ Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։

Ի՞նչ ունենք այսօր Հայաստանում, որո՞նք են ամենաէական խնդիրները.

1. Կառավարության միակ ռազմավարությունը կոչերն են, որոնք մի քանի պատճառներով տեղ չեն հասնում։

2. Վարչապետ Փաշինյանը չի հասկանում կոչի և պետական մեքենայի աշխատեցման տարբերությունը։ Կոչը կարող է տալ արդյունք, եթե կոչում ամրագրված նպատակները պետական մեքենան սկսում է իրականացնել՝ կոնկրետ լուծումների տեսքով։

3. Առողջապահության նախարարը բաց է թողել նույնիսկ ընթացիկ կառավարման թելը։ Հայաստանում oրական 700-ի սահմաններում արձանագրվող նոր դեպքերի պարագայում կատարվում է 1000-2000 տեստ։ Երեկ՝ 1273, նախորդ օրը՝ 1398 տեստ։ Սա պետության գործառույթն է կամ դրա ուղիղ տապալումը, որն արժենում է մարդկային կյանքեր։ Նման տեստավորման պայմաններում հնարավոր չէ հասկանալ օբյեկտիվ վիճակը, հնարավոր չէ հայտնաբերել հիվանդներին, նրանց շփման միջավայրերը, իրականացնել էֆեկտիվ մեկուսացումներ։

4. Պարզ չէ, թե ի վերջո ով է գիտակից լոքդաունի և այլ գիտակցված քայլերի կոչերի հասցեատերը։ Հասարակության գիտակից շերտը մարտ ամսից առանց որևէ լրացուցիչ կոչի պահում է բոլոր նորմերը՝ ցուցաբերելով գիտակից քաղաքացու վարքագիծ։ Ի տարբերություն՝ իշխանության և հասարակության՝ նվազ գիտակից շերտերի։ Իրականում այսօր հանրության գիտակից հատվածը պարտվում է այդ՝ իշխանություն-անգիտակից շերտեր դաշինքին։

5. Մենք ամեն առավոտ պաշտոնապես տեղեկանում ենք հարյուրավոր նոր հիվանդների, նոր մահերի մասին։ Պաշտոնապես տեղեկանում ենք, որ համաճարակային վիճակը ծայրահեղ բարդ է։ Իշխանությունները վերածվել են մեր հիվանդության և մեր մահերի վիճակագիրների։ Ընդամենը այդքանը։ Մյուս առումներով՝ բացարձակ անորոշություն, աճող հուսահատություն։

6. Կա արտակարգ դրություն, սակայն չկա արտակարգ պարետատուն. պարետատան այսօրվա աշխատանքն իր արդյունավետության մակարդակով ակնհայտորեն անհամարժեք է իր առջև ծառացած խնդիրներին, դրանց ծավալին ու սրությանը։

7. Բնակչության կենսագործունեության՝ օրեցօր դժվարացող իրավիճակում իշխանությունն օգտվում է արտակարգ դրությունից՝ իրեն անխոս ենթարկվող ԱԺ միջոցով հրատապ կերպով ամենատարբեր օրենքներ անցկացնելու համար՝ առանց պատշաճ հանրային քննարկման։ Այդ օրենքների մի մեծ մասը վերաբերում է ողջ բնակչությանը և պետական կարևորագույն ինստիտուտներին և ազդելու է պետության ու քաղաքացիների կյանքի վրա՝ ամենաուղիղ կերպով։

8. Համաճարակի դեմ պայքարի օրինակով մենք առերեսվում ենք փնթի կառավարման փաստին։ Դրա համար վճարում ենք շատ բարձր գին։ Փնթի կառավարումը ամենուր է։ Վերջին օրերին ընդունված բոլոր օրենքները փնթի են կազմված՝ բովանդակությունից մինչև կիրարկման մեխանիզմներ։ 2018-ի մեծ փոփոխությունների և դրական ահռելի սպասումների բրենդը փոխվել է։ Փնթի կառավարում. Հայաստանի այսօրվա բրենդն է։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»