ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը դիմում հանձնեցին Գլխավոր դատախազին
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են դիմել՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում և պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
ԲՀԿ-ից ներկա էին պատգամավորներ Միքայել Մելքումյանը, նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանը: Դիմումը վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն իրենց դիմումից, ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք ունենք ակնկալիք, որ ուզում ենք ապավինել իրավապահ համակարգի, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազության ողջախոհությանը: Ներկայացված փաստերն առավել քան հիմնավոր են, այդ փաստերը առավել քան անբեկանելի են: Ուզում ենք ակնկալել, որ դատախազությունը կառաջնորդվի բացառապես օրենքով եւ օրինականությամբ», – նշեց նա:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...