Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմություն

«Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան

Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Աշոտ Խաչատրյանը հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ:

168.am-ը զրուցել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի հետ՝ հանդիպման մանրամասներին տեղեկանալու նպատակով: Ցանկանում էինք հասկանալ՝ արդյո՞ք բոլոր իրավակարգավորումներն արդեն առկա են, և Աշոտ Խաչատրյանն արդեն իսկ ստանձնե՞լ է ՍԴ նախագահի պարտականությունները:

Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Դուք հանդիպել եք ԱԺ նախագահի հետ ու նրան վստահեցրել եք, որ շարունակելու եք ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Դուք ինչ-որ պայմանավորվածությունների եք գնացել:

Անշուշտ, Դուք ճիշտ եք: Ես այսօր հանդիպում եմ ունեցել ԱԺ նախագահ պարոն Միրզոյանի հետ և ներկայացրել եմ նրան այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Դրանք են, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի: Իսկ ես՝ որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարել ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր եմ լինել անաչառ, իմ գործընկեր ՍԴ դատավորների հետ ապահովել Սահմանադրության գերակայությունը և միաժամանակ գործել անկախ: Սա է այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեր զրույցի բովանդակությունը:

Տպավորությունը հաղորդագրությունից այնպիսին է, որ Դուք այսօր արդեն իսկ համաձայնել եք ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, ինչը ըստ էության կարծես թե այդպես չէ այս պահի դրությամբ:

Սա գործընթաց է, որն ըստ էության ստանձնել է Ազգային ժողովը: Հաղորդագրություն մեջ ԱԺ-ն ներկայացրել է նաև այն մասին, որ ՍԴ դատավորների կադրերի հաշվառումը իրականացվում է ԱԺ-ում: Հետևաբար՝ հաշվի առնելով այդ մամլո հաղորդագրությունը, ինչպես նաև այն, ինչը ներկայացվել է այսօր, ես կարծում եմ, որ իմ ներկայացրած իրավական խնդիրները, որոնք 1-2 օրվա լուծելիք խնդիրներ են, լուծելու, դրանք հաղթահարելու պարագայում նոր, բնականաբար, նոր ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելը դառնալու է իրավաչափ: Եթե խոսքը պետք է գնա դատավորի լիազորությունների դադարման մասին, բնականաբար, այստեղ առկա պետք է լինի այն իրավական ակտը, համաձայն որի՝ այդ լիազորությունները պետք է դադարեն: Սա է ամբողջ գաղափարախոսությունը:

Այսինքն՝ կոպիտ ասած, պետք է լինի աշխատանքից ազատելու հրաման, և ՍԴ դատավորի լիազորությունները չեն կարող դադարել միայն սահմանադրական փոփոխություններով:

Դա թողնենք համապատասխան իրավաստեղծ մարմնին: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածի 1-4 մասերին, բնականաբար, այս պարագայում պարտադիր կարգով պետք է լինի այն իրավական ակտը, որն անհրաժեշտ է ՍԴ դատավորի լիազորությունների դադարման կապակցությամբ: Դա անհրաժեշտ պետք է լինի դատավորին, որպեսզի նա կարողանա իր սոցիալական խնդիրները լուծելու համար համապատասխան իրավական հիմք ունենալ, իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու համար, այն նաև հիմք պետք է հանդիսանա ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Այսինքն՝ այդ անհատական իրավական ակտն անհրաժեշտ է այն նպատակով, որ հենց ինքը՝ դատավորը, պետք է իր սոցիալական երաշխիքները լուծելու համար դիմի համապատասխան սոցիալական ապահովության ստորաբաժանումներ, կարողանա իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանել դատական կարգով, և, բնականաբար, այդպիսի իրավական ակտը անհրաժեշտ է նաև, որ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով ավագության ինստիտուտը կյանքի կոչվի, հակառակ դեպքում այդ խնդիրը կարծես թե կմնա չլուծված:

ԱԺ տարածած հաղորդագրության մեջ Դուք արդեն իսկ ներկայացված եք՝ որպես ՍԴ նախագահի պարտականությունները կատարող: Շտապե՞լ է ԱԺ-ն:

Իմ ստորագրությունն ամրագրված է միայն համապատասխան խնդիրները լուծելու պայմանով: Սա է եղել մեր ամբողջ խոսակցության տրամաբանությունը: Մենք կսպասենք մինչև երկուշաբթի: Երկուշաբթի օրը համապատասխան նախաձեռնությամբ, համապատասխան փոփոխություններ կկատարվեն, համապատասխան իրավական ակտեր կընդունվեն, և, բնականաբար, արդեն կյանքի կկոչվի ավագության ինստիտուտը ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու համար:

Այսինքն՝ Դուք հիմա կատարո՞ւմ եք ՍԴ նախագահի պարտականությունները:

Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն:

Ենթադրենք՝ այնպես է ստացվում, որ երկուշաբթի օրն այդ իրավակարգավորումները չեն հասցնում անել, ի՞նչ է լինելու այդ պարագայում:

Խնդրում եմ՝ այս հարցը թողնենք երկուշաբթի օրը, քանի որ շատ հստակ ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ երկուշաբթի կամ ամենաուշը երեքշաբթի օրը այս խնդիրներին լուծում կտրվի:

Կարո՞ղ ենք ասել, որ այն, որ Դուք վստահեցրել եք, որ պահպանելու եք Սահմանադրության գերակայությանը, դա նաև վերաբերում է Ձեր նշած խնդիրներին, այսինքն՝ այն 3 դատավորների սոցիալական երաշխիքներին, անհատական իրավունքներին ու դրանց պաշտպանությանը:

Սահմանադրության գերակայության ապահովումը կամ լինել անկախ, գործել անաչառ սկզբունքը ՍԴ դատավորի երդման տեքստից բերված բառեր են: Այնպես որ, մենք պարտավոր ենք, որպես դատավոր, նախագահ կամ նախագահի պարտականությունները կատարող անձ, ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անկախ և գործել անաչառ: