ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է «ԲՀԿ»-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում նախկին պատգամավորի ձերբակալության մասին հայտնի դարձավ հունիսի 17-ին, ապա նա ազատ արձակվեց, քանի որ դատարանը ոչ իրավաչափ է համարել նրա ձերբակալությունը։ Ազատ արձակվելուց հետո Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար եւ վարույթն իրականացնող մարմինը նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան։
Նշենք, որ Աբրահամ Մանուկյանը եղել է ԱԺ երկու գումարումների պատգամավոր 2003-2007թթ եղել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իսկ 2012-ին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելու ընթացքում , մասնավորապես՝ 2017թ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ընտրողներին ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական գործի մասին փաստական տվյալներ ներկայացնելիս նշել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը։ Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի՝ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել են Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։


















































Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին
Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր