ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն
Դ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Ինչ վերաբերում է տիկին Գյուլումյանի վարույթում գտնվող գործերին, այսինքն՝ այն գործերին, որոնցով Ալվինա Գյուլումյանը հանդիսանում է որպես զեկուցող դատավոր, ապա այս պահի դրությամբ նրա վարույթում է գտնվում 3-4 գործ։
Հարցին, թե ինչ կլինի այդ գործերի ճակատագիրը և կա արդյո՞ք համապատասխան ընթացակարգ, եթե այդուհանդերձ, ի հեճուկս Սահմանադրության՝ դադարեցվեն Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ ոչ մի կարգավորում չկա և ենթադրվում է, որ ՍԴ նախագահը կամ նախագահի լիազորությունները կատարողը դրանք կվերամակագրի։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՍԴ դատավորների հունիսի 25-ի հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ սահմանադրական փոփոխությունների ուժով դատավորների լիազորությունները չեն դադարում, և պետք է արձանագրություններ կազմվեն Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, որոնց հիման վրա կսահմանվի, որ դադարում են Ալվինա Գյուլումյանի և մնացած դատավորների լիազորությունները։ Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանության լիազորված անձինք փորձում են բանակցությունների մեջ մտնել Սահմանադրական դատարանի դատավորների հետ՝ համոզելով, որ նրանք ստորագրեն արձանագրությունները։ Ըստ մեր աղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ իշխանության կողմից բանակցություններն իրականացնում են մի քանի հոգի, որոնց թվում՝ ՍԴ դատավոր եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։
Ընդ որում՝ փորձում են բանակցել նաև այն դատավորների հետ, ում լիազորությունները դադարեցվում են՝ նրանց երկրի վարչապետի անունից տալով ինչ-ինչ երաշխիքներ, այդ թվում՝ թեկնածությունը նորից ներկայացնելու վերաբերյալ։
«Հրապարակ» թերթն այսօր տեղեկացրել էր, որ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն անգամ սպառնացել են տիկին Գյուլումյանին՝ քրեական գործի հարուցմամբ, եթե նա շարունակի ակտիվություն ցուցաբերել սահմանադրական նորմերի պաշպանության ուղղությամբ։


















































Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին
Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր