Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. «Մուսալեռ» հանրախանութի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 25-ին, ծեծկռտուք է տեղի ուեցել Երևանում: Shamshyan.com-ը հաղորդում է, որ Ժամը 21:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Վահան Շ.ն է: Պարզվել է, որ Վահան Շ.-ն «Մուսալեռ» հանրախանութում, որը գտնվում է Ֆուչիկի փողոցում, ծեծի է ենթարկվել վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչներ, 35-ամյա Վռամ Պ.-ի, 35-ամյա Հարություն Ե.-ի կողմից, որի ժամանակ նշված անձինք հարվածներ են հասցրել Վահան Շ.-ի մարմնի տարբեր մասերին:
Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկներն հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Կայքի տեղեկություններով՝ Վահան Շ.-ն «Մուսալեռ» հանրախանութի տնօրենն է:


















































Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում
Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին
Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր