Վերջին 2 տարիներին փոխվել է բանակցային գործընթացի տրամաբանությունը եւ թուլացրել հայկական կողմերի դիրքերը. «Վերնատուն»
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած հերթական քննարկումը, որի ընթացքում ակումբի անդամ եւ հրավիրված փորձագետները խոսել են արտաքին քաղաքական հիմնախնդիրների, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի եւ տարածաշրջանային այլ զարգացումների մասին։
Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ներկա փուլն ու միջազգային տարբեր կառույցներում՝ հատկապես Եվրոպական խորհրդարանում, դրան վերաբերող գնահատականների ու քաղաքական դիրքոշումների վատթարացման փաստն էր։
Մտահոգիչ է համարվել այն իրողությունը, որ վերջին ժամանակաշրջանում հեղինակավոր միջազգային ատյանների փաստաթղթերում օգտագործվում են բացառապես Ադրբեջանի համար նախընտրելի ձեւակերպումներ։
Ընդգծվել է, որ սա հետեւանք է ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ խորհրդարանական դիվանագիտության բացարձակ անգործության, եւ Ադրբեջանի իշխանություններին շարունակաբար հաջողվում է հօգուտ իրենց փոխել բանակցային գործընթացի էությունն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների մոտեցումները։
Քննարկման մասնակիցները միակարծիք են եղել, որ Հայաստանում եւ Արցախում վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներն էապես փոխել են բանակցային գործընթացի տրամաբանությունը եւ թուլացրել հայկական երկու պետությունների դիրքերը թե՛ բանակցությունների սեղանի շուրջ եւ թե՛ միջազգային տարբեր հարթակներում։
Անդրադարձ է եղել նաեւ հարակից տարածաշրջաններում՝ հատկապես Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվել է Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Լիբիայում եւ Իրանի շուրջ շարունակվող զարգացումների ընթացքը եւ դրանց հնարավոր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։ Այս համատեքստում շեշտվել է նաեւ այն փաստը, որ ՀՀ իշխանությունները գրեթե չեն մասնակցում տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային զարգացումների քննարկմանը ո՛չ բազմակողմանի եւ ո՛չ էլ երկկողմանի ֆորմատներում։
Ավելին, վերջին ամիսների ընթացքում նկատելի է պաշտոնական Երեւանի հարաբերությունների ակտիվության նվազում նաեւ մեր ավանդական գործընկերների եւ դաշնակից երկրների հետ։ Առանձին քննարկվել են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումները եւ մեզ համար դրանց հնարավոր հետեւանքները։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջիկայում շարունակելու է Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգային հիմնախնդիրներին նվիրված քննարկումների շարքը։


















































Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում
ՆԳՆ-ն՝ 2026 թվականի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատ...
Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր
Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին