ՍԴ-ն պետք է պատասխանատվության ենթարկեր Վահե Գրիգորյանին. Գալստյան
ՍԴ-ն պետք է պատասխանատվության ենթարկեր Վահե Գրիգորյանին։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց չեղարկված սահմանադրական հանրաքվեի «Ոչ» կողմի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Գալստյանը։
«Ես առավոտյան նայում էի Վահե Գրիգորյանի հարցազրույցը և վրդովված էի, որ Վահե Գրիգորյանն առայսօր պատասխանատվության չի ենթարկվել ՝ մեկ տարի նիստերին չմասնակցելու համար։ Մեր ՍԴ-ն պետք է դա իրականացրած լիներ։ ՍԴ-ին սկզբունքայնության մեջ մեղադրում եմ, որ, ունենալով պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, չի ենթարկել պատասխանատվության և Վահե Գրիգորյանի ողջ հարցազրույցի ամենաէական, գլխավոր և սկզբունքային կետն այն է, որ, եթե իրենք ինչ որ բան էին ուզում, պետք է պատասխանատվության ենթարկեին»,- ասաց Գալստյանը։
Ավելին՝ արա կարծիքով պատասխանատվության պետք է ենթարկվեն նաեւ ԱԺ 89 պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել հակասահմանադրական նախագծին։
«Այստեղ հարցերը շատ են: Իմ կարծիքով ապագայում քննչական մարմինները իրենց կարողությունները մեծացնելու խնդիր են ունենալու հենց այս այս տիպի հանցագործությունների քննության ոլորտում, որպեսզի կարողանան քննել այնպիսի հանցագործություններ, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է, այդ հոդվածն ավելի խորը մեկնաբանեն: Հիմա այդ մասին խոսելը վաղ է, պարզապես ամեն մի պատգամավոր իր պատասխանատվության բաժինը պետք է զգա, եւ հասկանա, որ իր քայլերը որոշակի իրավական հետեւանքներ են ենթադրում: Իրենք դա հստակ հասկացել են»,- հայտարարել է իրավաբանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԱԺ-ն այն չուղարկեց ՍԴ՝ եզրակացություն ստանալու՝ պատճառաբանելով, թե շահերի բախման խնդիր է, քանի որ նախագիծը վերաբերում է հենց ՍԴ դատավորներին՝ Արմեն Գալստյանն ասաց. «Իրավական պետության եւ իրավակարգի հիմքը ընթացակարգերի մեջ է: Ո՞վ է տվել լիազորություն որեւէ մարմնի , որը քննարկի՝ արդյոք պե՞տք է դիմել ՍԴ, թե ոչ: Որեւէ մեկն ունի՞ իրավունք որոշելու՝ դիմել ՍԴ, թե ոչ: Ես կարծում եմ, որ Սահմանադրությամբ այդ իրավասությունը որեւէ մեկին տրված չէր: Իրենք պարտավոր էին գործն ուղարկել ՍԴ, շեղվելով այս կանոնից մենք ունենում ենք հակասահմանադրական նախագիծ, օրենք: Եթե սահմանված ընթացակարգը որեւէ կետում խախտվում է, այդ ընթացակարգը դառնում է գյություն չունեցող: Հետեւաբար, ես խիստ վերապահումով եմ մոտենում այն օրենքին, որն ընդունվել է ԱԺ-ում օրեր առաջ, որովհետեւ այն չի անցել սահմանված ընթացակարգով»:


















































Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում
ՆԳՆ-ն՝ 2026 թվականի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատ...
Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր
Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին