Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը, հեռուստատեսությունը. Ռուբեն Հակոբյան
Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, ՍԴ-ն բոլոր դեպքերում կարողացավ կանգնել մեկ տարի ու պայքարել իշխող ուժի դեմ, իսկ իշխող ուժ ասելով նկատի ունի մեկ մարդու:
«Մենք պետք է վարձահատույց լինեինք ՍԴ-ին, որովհետեւ շատ ցինիկորեն իշխող ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարձակվել է ՍԴ-ի վրա եւ ոչ մի օրենք չի ճանաչում: Ես կարծում էի, որ այսօր այս փողոցները պետք է փակվեին, որովհետեւ իրենք օգտագործում են կորոնավիրուսը, հակաօրինական օրենքներ են ընդունում, Սահմանադրությունն են ցեխաջրի մեջ գցում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը: Ցավոք այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի շրջանակում փոխել իշխանությունը հնարավոր չէ, որովհետեւ ինքը բացարձակ հակաօրինական դաշտում է գտործում Փաշինյանը: Ինչպես ինքը իրականացրեց պետական հեղաշրջում, անշուշտ ուժային որոշ կառույցների հետ միասին, հիմա պետք է հենց պետական պահպանության օբյեկտները գրավելով, կլինի ռադիոտուն, հեռուստատեսություն, կլինի պետական պահպանության տակ գտնվողն մյուս օբյեկտները, պետք է գրավել եւ իրեն վռնդել իշխանությունից: Իրենք պետությունը տանում են դեպի կործանում»,-հայտարարեց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ ժամանակն է, որ ընդդիմությունը ադեկվատ քայլեր անի. «Կներեք, բայց այն նվնվոցները, որ հակաօրինական քայլեր են ձեռնարկվում եւ այլն, հասկացանք, մենք դա ասում ենք, նա էլ ասում է՝ թքած ունեմ օրենքների ու Սահմանադրության վրա: Ինքը կարծում է, որ իր ընտանեկան կապալը պետք է զբաղվի ծխախոտի, զենքի, ադամանդի մաքսանենգությամբմ, եւ ստեղծել է իրավիճակ, որ ժողովուրդը հակաօրինական դաշտում ապրի ու ենթարկվի իրեն»:
Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ կգտնվեն այդպիսի մարդիկ, որոնք կգրավեն իր նշած պետական օբյեկտները. «Փաշինյանը կարողացավ ստեղծել բռնապետի կերպար: Ինքը հոգեկան անհավասարակշիռ անձնավորություն է: Ես մասնագետների հետ խոսել եմ, իսկապես այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի, եւ լուրջ վտանգ է պետության համար: Երբեք ժողովուրդն այսքան վախեցած չի եղել: Մարդիկ տանը հեռախոսով խոսում են, հեռախոսները թաքցնում են»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի ելույթին, Ռուբեն Հակոբյանն ասաց. «մատ է թափ տալիս, ասում է, ով է լինելու Ազգային ժողովում: Դրանից առաջ հայտարարել էևր, որ ընդդիմության հետ հարաբերվելու միակ ձեւը չափալախն է լինելու, վիզ կտրելն է լինելու: Տո դու ո՞վ ես: Իրեն շրջապատել է անվտանգության գոտիներուվ եւ նման բաներ է անում: Նորմալ, իրեն հարգող տղամարդը այդպես ղժղժան, փողոցի անբարոյական կնոջ նման է իրեն պահում: Օրինակ, Արտաշես Գեղամյանին այդպիսի բաներ ասաց, Արտաշեսը մի լավ ապտակ տվեց, կողքից անցնելիս դիստանցիա էր պահում:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...