Սամվել Մայրապետյանին վերագրվող մեղադրանքը իրականության հետ աղերս չունի. հայտարարություն
Սա պարզապես Սամվել Մայրապետյանի հետապնդումների շղթայի հերթական օղակն է, որի նպատակը Սամվել Մայրապետյանին անհիմն մեղադրելն է, պիտակավորելը, հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելը` իրականության հետ կապ չունեցող մեծ թվերի միջոցով մոլորության մեջ գցելը: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սամվել Մայրապետյանին վերագրվող մեղադրանքը իրականության հետ աղերս չունի
2020 թվականի հունիսի 25-ին ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանին ներգրավվել է որպես մեղադրյալ իբր առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու գործընթաց կազմակերպելու համար:
Ի սկզբանե ուզում ենք նշել, որ ներկայացված մեղադրանքը իրականության հետ որեւէ աղերս չունի:
Միաժամանակ հարկ ենք համարում հանրության ուշադրությունը հրավիրել մի քանի կարեւոր հանգամանքների վրա:
Այսպես՝
1. Չնայած այն հանգամանքին, որ մեր փաստաբանական թիմը գործի շահերից ելնելով մշտապես ՀՔԾ-ին փախանցում, ապա նաեւ ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր, սակայն մենք մեր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկանում ենք ոչ թե ՀՔԾ-ից, այլ ԶԼՄ-ներից, ինչը տարակուսելի է ու ողջամիտ ենթադրություն է առաջացնում, որ առհասարակ գործի քննությունն ու նմանատիպ որոշումների կայացումը նպատակ են հետապնդում պարբերաբար ԶԼՄ-ներով հանրությանը ներկայացնել հերթական «դարի հանցագործության» բացահայտման մասին։
2. Հայտարարության մեջ նշված ընկերությունը, անկախ այն հանգամանքից, որ փաստացի չի պատկանել Սամվել Մայրապետյանին, ինչպես անհիմն պնդում է ՀՔԾ-ն, իրականում վճարել է օրենքով պահանջվող հարկերն ամբողջ ծավալով: Ավելին, քանի որ նշված ընկերությունը լուծարվել է 2006 թվականին, այն օրենքի պահանջներին համապատասխան անցել է հարկային ստուգում, որի ընթացքում որեւէ էական խախտում չի հայտնաբերվել, ինչը եւ թույլ է տվել այդ ընկերությանը լուծարվել: Ավելի քան պարզ է, որ նման ահռելի խախտումների առկայության դեպքում նշված ընկերությունը որեւէ կերպ լուծարվել չէր կարող:
3. Նույնիսկ առանց լուրջ վերլուծության, տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ նշված ընկերությունը փաստացի կարողացել է անշարժ գույքի իրացումից իր կողմից ստացված գումարով ոչ միայն կառուցել եւ գնորդներին հանձնել իրենց գույքը, այլ նաեւ շահույթ է ստացել եւ վճարել շահութահարկ: Իսկ ՀՔԾ-ն ուզում է հանրությանը համոզել, որ շինարարությամբ զբաղվող ընկերությունը իր կողմից կառուցվող շենքերի վրա ծախսվող գումարից առնվազն 10 անգամ շատ շահույթ է ստացել: Սույն պնդման` իրականությանը նույնիսկ մի փոքր առնչություն ունենալու պարագայում, Հայաստանում շինարարությամբ զբաղվող բոլոր ընկերությունները եկամտաբերության համաշխարհային ռեկորդներ պետք է սահմանած լինեին:
4. Վերջապես, կարեւոր է նաեւ նշել, որ բացի այն հանգամանքից, որ ներկայացված մեղադրանքն անհիմն է, նաեւ լրացել է այդ մեղադրանքով քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետը եւ որեւէ մեկը չի կարող հետապնդվել նկարագրված իբր հանցավոր գործողությունների համար:
Այսպիսով, ակնհայտ է, որ այս գործընթացը որեւէ կապ չունի իրավունքի ու oրենքի հետ: Սա պարզապես Սամվել Մայրապետյանի հետապնդումների շղթայի հերթական օղակն է, որի նպատակը Սամվել Մայրապետյանին անհիմն մեղադրելն է, պիտակավորելը, հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելը` իրականության հետ կապ չունեցող մեծ թվերի միջոցով մոլորության մեջ գցելը:
Ս.Մայրապետյանի փաստաբանական խումբ»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...