Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILD Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկա Չեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներ Հայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով «Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ Վաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ Թրամփ Թեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրել Ուսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակով

Գերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքըՊետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելԻրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկՍպանվել է Մալիի պաշտպանության նախարարըԱդրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատունՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. ԴատախազությունՄայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆՀիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցըՎարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցություններիԽորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամներըԹրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխությունԽորհրդակցություններ՝ ուղղված Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների կարգավորմանըԻսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակըՄիջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնըԲարեկարգվում են Սյունիքի մարզի ավտոճանապարհներն ու հարակից տարածքներըԱրարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՀունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն ԷՀայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունիՄենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան

Հրամայական է ազգային նկարագրով ուժերի համախմբումը․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ներկայացրել է հակաճգնաժամային ծրագրի իրենց դրույթները։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Հայաստանը հայտնվել է խորագույն եւ բազմաբնույթ ճգնաժամում, պայմանավորված գործող իշխանությունների ոչ համարժեք եւ հախուռն գործունեությամբ` երկրի կողմից առերեսվող բազմաթիվ մարտահրավերների ու տասնամյակներով կուտակված խնդիրների համատեքստում։

Մոլեգնող համաճարակի պայմաններում առավել տեսանելի են դարձել առողջապահական, սոցիալ-տնտեսական եւ անվտանգային ոլորտներում առկա հենքային հիմնահարցերը, եւ ներկայիս իշխանությունների անկարողությունը արդյունավետ լուծելու դրանք։

Նույն իշխող ուժի խորհրդարանական թեւի կողմից Սահմանադրության կոպիտ խախտումներով ՍԴ կազմի փոփոխությունների ձեռնարկումով՝ առկա ծանրագույն իրավիճակին հավելվեց նաեւ սահմանադրական ճգնաժամը, որն առաջիկա օրերին եւ շաբաթներին հավելյալ լարվածություն է ստեղծելու հասարակության մեջ, եւ միայն խորացնելու ստեղծված ծանր վիճակը։

Այս պայմաններում հրամայական է դարձել ազգային նկարագրով եւ ժողովրդավարական ուղղվածությամբ ուժերի համախմբումը՝ որպես համակարգային այլընտրանք միահեծան իշխող եւ երկիրը փակուղի մտցրած քաղաքական ուժին։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը համոզված է, որ այդպիսի համախմբման միջոցով հնարավոր է դառնալու ձեւավորել Ազգային համաձայնության կառավարություն, որի գործունեությունը կարճաժամկետ հեռանկարում կենտրոնացած պետք է լինի հետեւյալ գերակայությունները կյանքի կոչելու վրա՝

Համաճարակային իրավիճակ

Նոր կորոնովիրուսով պայմանավորված, ողջ աշխարհը հայտնվել է աննախադեպ համավարակային մարտահրավերի առջեւ, որն արդեն հարյուր հազարավոր կյանքեր է խլել տարբեր երկրներում։

Ցավոք, Հայաստանը ոչ միայն չի խուսափել այս համավարակից, այլեւ գործող իշխանությունների ապաշնորհ կառավարումը եւ ոչ հետեւողական, իրավիճակին անհամարժեք քայլերը հանգեցրել են նրա արագ տարածմանը, եւ մարդկային կորուստների սպառնալից աճին։

Անհրաժեշտ ենք համարում գործարկել համավարակի զսպման նոր մարտավարություն, հենված արդեն իսկ կուտակված լավագույն միջազգային փորձի վրա, մասնավորապես՝ մեծաքանակ թեստերի ձեռք բերում եւ բնակչության հնարավոր լայնածավալ թեստավորման անցկացում, վարակի տարածքային օջախների խստագույն մեկուսացում, հանրային տարածքների ախտահանում, ճանաչված բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ նորագույն առողջապահական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառում, բժշկական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնում, իսկ եղածի ամբողջական եւ առավել արդյունավետ օգտագործում, պետության կողմից սոցիալական բոլոր խոցելի խմբերին առողջապահական ծառայությունների եւ կենսաապահովման միջոցների անվճար տրամադրում։

Սոցիալ-տնտեսական իրավիճակ

Միեւնույն ժամանակ, երկիրը հայտնվել է խորագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամում, զուգորդված տնտեսական ակտիվության աննախադեպ անկմամբ եւ գործազրկության կտրուկ աճով։

Առաջնահերթ ենք համարում պետական, մասնավոր եւ միջազգային գործընկերային կապերի վերականգնումն ու ընդլայնումը, եւ այդ շրջանակում նախատեսում ենք իրականացնել համակարգված գործողություններ, միտված՝ սոցիալ-տնտեսական լարվածության թուլացմանը եւ դրա լիարժեք հետագա հաղթահարմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսական զարգացման եւ կայուն աճի վերականգնմանը։

Վերահաստատելով կոռուպցիոն եւ անբարեխիղճ մրցակցության երեւույթների դեմ անզիջում պայքարելու անհրաժեշտությունը, կարեւորում ենք նաեւ ընդհանուր հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ժամանակահատվածում, մասնավորապես տնտեսության ու հանրության առավել խոցելի հատվածների համար նախատեսել՝ ֆինանսավարկային, հարկային, գույքային եւ տարաբնույթ այլ վճարային պարտավորությունների կատարումը հետաձգելու, տարաժամկետ դարձնելու, իսկ որոշ դեպքերում ուղղակի սուբսիդավորելու հնարավորությունը։ Նաեւ, չեղարկվելու են գործող իշխանության կողմից ընդունված այն օրենքները, որոնք ներդրողների մոտ առաջացրել են արդարացի անհանգստություն, եւ բերել են հնարավոր ներդրումների առկախմանը։

Արտաքին քաղաքական իրավիճակ

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ տարածաշրջանում անդադար տեղի ունեցող աշխարհակարգային բուռն, հաճախ ռազմական գործողություններով զուգակցվող գործընթացները շարունակ լրջագույն մարտահրավերների առջեւ են կանգնեցնում մեր ազգին եւ պետությանը։

Այդ իրավիճակում հնարավոր վտանգներից խուսափելու եւ հաղթանակով ձեռք բերված արդյունքները պաշտպանելու համար, Հայաստանը հավասարակշիռ եւ փոխշահավետ արտաքին հարաբերություններ պետք է կառուցի իր բոլոր արտաքին գործընկերների հետ, հարգի փոխադարձ ռազմավարական պարտավորությունները, միեւնույն ժամանակ ձգտի առավելագույն հատույցը ստանալ դրանցից։

Գործող իշխանությունների անհաշվենկատ քայլերի պատճառով, առկա մարտահրավերները ներկայումս ավելի են սրվել, եւ տեսանելի բացասական ազդեցություն են սկսել թողնել նաեւ Արցախյան կարգավորման գործընթացի վրա։

Հրամայական ենք համարում հետեւողական գործունեությամբ վերականգնել գործընկերային հարաբերությունները Հայաստանին բարեկամաբար տրամադրված բոլոր երկրների հետ, իրականացնել նախաձեռնողական արտաքին քաղաքականություն եւ նոր համադրելի օրակարգեր ձեւավորել մեր հիմնական գործընկերների հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստանը դուրս բերել սպառնացող միջազգային մեկուսացումից եւ արդյունավետ հակազդել տարածաշրջանում մեր հակառակորդների կողմից տարվող հակահայկական գործունեությանը։

Անվտանգային իրավիճակ

Իշխող քաղաքական ուժի կողմից կատարած բազմաթիվ անշրջահայաց գործողությունների, տարվող հակապետական քարոզչության, եւ ակնհայտ ձախողումների արդյունքում անվտանգային միջավայրը Հայաստանում էապես բարդացել է, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տիրույթում։

Երկրում աճել է հանցավորությունը, անթաքույց գործում են տարաբնույթ օտարերկրյա ազդեցության գործակալներ, մեր ոխերիմ հակառակորդները ամբողջ աշխարհով մեկ ակտիվացրել են հայության շահերին դեմ իրականացվող գործողությունները, հայկական սահմանների ամբողջ երկայնքով պարբերաբար տեղի են ունենում սադրանքներ եւ ոտնձգություններ, ինչպես նաեւ ահագնանում են կիբեռանվտանգային, կենսաբանական, եւ նմանատիպ այլ համաշխարհային սպառնալիքները։

Անհետաձգելի ենք համարում մեր երկրի առջեւ ծառացած անվտագային հիմնական սպառնալիքներին համակողմանի դիմագրավելը, եւ այդ նպատակով ողջ հայության ներուժի համակարգված օգտագործելը։

Մասնավորապես, անհրաժեշտ ենք համարում շարունակել բանակի վերազինման եւ արդիականացման գործընթացը, ամրապնդել ոստիկանությունը, եւ ԱԱԾ-ն վերակողմնորոշել արտաքին սպառանալիքների, ինչպես նաեւ տարատեսակ օտարերկրյա գործակալական ցանցերի դեմ պայքարի ուղղությամբ։

Ներքաղաքական իրավիճակ

Ազգային համաձայնության իշխանության կողմից կառավարվող անցումային շրջանը համաձայնեցված ժամկետներում պետք է ավարտվի լավագույն միջազգային չափանիշներով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումով, որի արդյունքում կձեւավորվեն նոր օրենսդիր եւ գործադիր իշխանություններ։

Այս նպատակով, անհրաժեշտ ենք համարում ՀՀ ընտրական օրենսգրքի եւ հարակից օրենքների բարեփոխելը՝ իջեցնելով ընտրական շեմը, վերացնելով պարտադիր մեծամասնության մասին արհեստածին դրույթը, ամրապնդելով ընտրությունների թափանցիկության եւ արժանահավատության ապահովման գործիքակազմը, ինչպես նաեւ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծելով ընտրական գործընթացներին մասնակցության հավասար պայմաններ։ Միեւնույն ժամանակ, կարեւոր ենք համարում ներքաղաքական կյանքում հանրային համերաշխության վերականգնումը, իրականացվող բազմակողմ ատելության քարոզի դադարեցումը, եւ առաջիկա ընտրություններին բոլոր քաղաքական ուժերի համար առավելապես գաղափարական հիմքով մրցակցային հնարավորության ապահովումը։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը համակողմանի գնահատելով Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների ողջ ծանրությունը՝ իրապես ըմբռնում է, որ առանձին վերցրած որեւէ քաղաքական ուժ չունի բավարար կարողություններ եւ ներուժ առկա դժվարություններին միանձնյա դիմագրավելու համար։

Մենք խորապես գիտակցում ենք, որ հիշյալ խնդիրների լուծումը պահանջում է համազգային մակարդակի համախմբում, ներքաղաքական հակասությունների մեղմում, եւ համատեղ անդուլ աշխատանք՝ ճգնաժամը միասին հաղթահարելու, երկրի անվտանգությունը լիարժեք ապահովելու ու հետագա զարգացման կայուն հեռանկար ապահովելու նպատակով։

Այդ համատեքստում հայտնում ենք մեր պատրաստակամությունը, վեր կանգնել ցանկացած նեղ քաղաքական, խմբային կամ անձնական շահերից, եւ առաջարկում ենք բոլոր պատասխանատու ազգային ուժերին համատեղել ջանքերն ու հնարավորությունները՝ վերը նշված հակաճգնաժամային գերակայությունների շրջանակում պետության կողմից առերեսվող մարտահրավերները միասնաբար հաղթահարելու համար»։