Արսեն Թորոսյան կրկին մոռացել է երկրում մոլեգնող կորոնավիրուսի մասին ու լծվել քաղաքական քարոզին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան կարծես թե կրկին մոռացել է երկրում մոլեգնող ու արդեն հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած կորոնավիրուսի մասին ու նորից լծվել քաղաքական քարոզին։
Իշխանական թևից նախարարն առաջիններից մեկն է ֆեյսբուքում շտապել արձագանքել Սահմանադրական փոփոխության օրենքի սահամանադրականությունը վիճարկող ԲՀԿ դիմումը 26 ստորագրությունով ՍԴ ուղարկելու տեղեկությանը։
«ԲՀԿ մեր գործընկերներին, իրենց քաղաքական անցյալն ու ապագան վերաիմաստավորելուց զատ, վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը։
132/5=26.4, այսինքն անհրաժեշտ 1/5-ը 27 պատգամավոր է, ոչ թե 26»,– «Ֆեյսբուքում» գրել է նա։
Օգտատերերից շատերը Թորոսյանի գրառման տակ հիշեցրել են նախարարին, թե որը պետք է լինի նրան հուզող թիվ մեկ թեման այս օրերին։
Մեկնաբանություններից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։
«Ձեր մաթեմատիկական գիտելիքներով ավելի լավ կլիներ հաշվեիք, թե մարդիկ վերջին 3 ամսում ինչքան գումար են ծախսել կորոնավիրուսի բացահայտման հետազոտությունների (КТ), թեստերի և տանը բուժման վրա....կարող էիք նաև մի առաջարկով հանդես գալ Կառավարությունում, որ մասնավոր բուժհաստատությունները զեղչեր անեին կամ պետությունը հատուցեր գոնե դրանց մի մասը»։
«Ես կարծում եմ, որ «խելացի» առողջապահության նախարարարը հանում գումարումով, առավել ևս բաժանումով չպետք է զբաղվի, հատկապես հիմա։ Բաաայց...»։
«Պրն Թորոսյան, ի՞նչ կլինի, Ձեր գործը արեք՝ հանրահաշիվ դասավանդելու փոխարեն: Դրանով թող ուրիշները զբաղվեն: Ազգը կործանվում ա, Դուք ԲՀԿ ի հաշվարկների մեջ եք»։
«Առողջապահության նախարարը կորոնավիրուսի ուժգին բռնկման ժամանակ ԲՀԿ -ի հանրահաշիվ իմանալով է անհանգստացած։ Դուք ավելի լավ է ձեր ապագայով անհանգստացած եղեք,որովհետև ժողովուրդը չի ներելու այս անտարբերությունը»։
«Ախր պարոն Թորոսյան, վիրուսով զբաղվեք, Բարգավաճի անցյալն ու ներկան քննարկելու ժամանակ դուք չպիտի ունենաք։ Արդեն մեր երկիրը խիստ վտանգավոր է համարվում։ Փողոցներն ախտահանեք»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...