Ինչպիսի մեծ դերասան է մեռնում
Ինչպիսի մեծ դերասան է մեռնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպիսի մեծ դերասան է մեռնում», - ահա այս վանկարկումով մեր թվարկության 68 թվականին Հռոմի կայսր Ներոնն ինքնասպան եղավ՝ կտրելով սեփական կոկորդը: Ներոնն առաջին պոպուլիստն էր, որ պլեբեյներին դուր գալու եւ սիրաշահելու համար ծաղրում, նվաստացնում եւ մահվան էր հասցնում անգամ իր ուսուցիչներին, մտավորականներին, արիստոկրատներին։
Ներոնը, եթե հիշում եք, նույնիսկ սեփական մորը սպանեց ու այնուհետեւ պլեբեյների առջեւ հռոմեական ներկայացում բեմադրեց, եւ ինքն էլ խաղաց այդ ներկայացման մեջ։ Պլեբեյներն աստվածացնում էին Ներոնին, որովհետև նա ասում էր, թե իրենցից մեկն է ու որ Հռոմում բոլորը Ներոններ են։
Բայց մի օր պլեբեյների մեղքով այրվեց Հռոմը եւ պլեբեյները մեղադրեցին Ներոնին, վստահ լինելով, որ նա է այրել տվել Հռոմն ու բարձունքից հիացմունքով նայել եւ տավիղ նվագել։ Չնայած, փաստերն այլ բան են պնդում, որ Հռոմի մեծ հրդեհի օրը Ներոնն անգամ Հռոմում չի եղել, սակայն պլեբեյներին մեղավոր էր պետք, ու նրանք մեղավոր կարգեցին
Հռոմի թիվ մեկ պոպուլիստին, ով հռոմեացիների կենսական խնդիրները լուծելու փոխարեն զբաղված էր հարատեւ դեմագոգիայով ու արդեն նողկալի դարձած պոպուլիզմով։
Հ. Գ. Ի դեպ, պատմությունը զարմանալի բան է՝ այն կրկնվելու սովորություն ունի»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...