Ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես վախենում Ռոբերտ Քոչարյանից
Խորհրդարանի իշխող մեծամասնությունը հունիսի 22-ին ժամերի ընթացքում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից, ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:
Երեկ ուշ ժամի հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Ինչո՞վ է պայմանավորված այս հարցի շուրջ նման հրատապությունը, արդյոք սա քաղաքակա՞ն, թե՞ իրավական հրամայական է՝ ժամ առաջ ազատվել Սահմանադրական դատարանից՝ 168.am-ը հարցադրումներ հղեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։
«Համենայն դեպս, տպավորությունն այնպիսին է, որ այդ շտապողականությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, որը Սահմանադրական դատարանում պետք է քննվի հուլիսի 7-ին, և հասկանալի չէ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդպես վախենում Քոչարյանից:
Տպավորությունն այն է, որ Ռ. Քոչարյանի անձի հետ է կապված այդ շտապողականությունը, բայց որպես հետևանք՝ հաջորդ փուլում Սահմանադրական դատարանը և բոլոր դատավորներին կաշխատեն մտցնել իշխանության վերահսկողության տակ:
Սա նաև պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, թե երկար ժամանակ իշխանությունը կպահի, և փորձում է վերահսկողությունն ուժեղացնելով՝ երկարաձգել իր իշխանությունը»,- ասաց Ս․ Դանիելյանը:
Իշխանությանը կհաջողվի՞ մինչև վերջ իրականացնել սկսած գործընթացը՝ հարցին ի պատասխան՝ քաղաքագետը նշեց.
«Կկարողանա՞ն, թե՞ չէ, միանշանակ չեմ կարող ասել. տարբեր հանգամանքներից է կախված։ Առաջինը՝ միջազգային դաշտում փաստորեն գնում է Հայաստանի մեկուսացում, և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վստահելի գործընկերներ չունի ո՛չ հյուսիսում, ո՛չ արևմուտքում, ո՛չ հարավում։ Երկրորդ խնդիրը տնտեսական ճգնաժամն է, որը գնալով շատ է խորանալու, երրորդը՝ համավարակի հետ կապված տապալումն է, չորրորդը՝ կառավարման ճգնաժամն է, որովհետև այն կադրերը, որոնք ունի Նիկոլ Փաշինյանը, չեն կարողանում արդյունավետ կառավարել: Այդ ամբողջը, որ գումարվում է իրար, ենթադրվում է, թե հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ կարողանան նման եղանակներով իշխանությունը պահել, բայց հետագայում մեծ պայթյուն կարող է լինել, ինչը շատ վտանգավոր է մեր երկրի համար: Իսկ ամենաշատը, որ կարող է մեզ մտահոգել, Արցախի հարցն է: Կարծես թե Ն. Փաշինյանն ունի ինչ-որ պայմանավորվածություններ. համենայն դեպս, իր քայլերը նման տպավորություն են ստեղծում, և բավականին հիմնավորված է այդ տպավորությունը»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...