Իշխանությունը խորացնում է թշնամանքն ու ատելությունը, գործի է դնում կոմպրոմատների ու ընդդիմախոսների հանդեպ իրավական գործիքակազմ կիրառելու միջոցները
«Փաստը» գրում է. «Հայաստանում ատելությունը և թշնամանքը ահռելի չափերի են հասել։ Ճիշտ է՝ իշխանափոխություն իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվեց «թավշյա, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն», այնուամենայնիվ, այդ կարգախոսների ներքո ատելության բուռն քարոզ է տարվում։
Իշխանությունները իրենց պաշտոնավարման ընթացքում բարիկադներ կառուցեցին հասարակության ներսում՝ հանրությանը և քաղաքական ուժերին բաժանելով յուրայինների և ոչ յուրայինների, սևերի և սպիտակների։ Արդյունքում թշնամանքը դարձավ ներքաղաքական գործընթացների հիմնական շարժիչ ուժը։
Սակայն ուշագրավ է, որ իշխող ուժն ամեն կերպ փորձում է հասարակության աչքում այնպես դիրքավորվել, որ ոչ թե իրենք են ատելության մթնոլորտի ճարտարապետներն ու գեներացնողները, այլ ընդդիմադիր ուժերը, որոնք առանց լուրջ հիմքերի ցանկանում են հարվածներ հասցնել իշխանությանը։
Միևնույն ժամանակ իշխանական շրջանակների կողմից ֆեյքերի ֆաբրիկայի միջոցով ամենավերջին հայհոյանքներն են տարածվում ընդդիմադիրների հասցեին, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները չեն խորշում իրենց ոչ հաճո քաղաքական ուժերի հասցեին ատելություն պարունակող որակումներ տալ։
Սակայն ուշադրություն դարձնենք, որ իշխանության ներկայացուցիչների ատելության քարոզը շարունակվում է լուռ խրախուսանքի արժանանալ երկրի ղեկավարի՝ վարչապետի կողմից, իսկ ընդդիմադիր շրջանակների կողմից հնչող հայտարարությունները համարվում են բացահայտ թշնամանք իշխանության նկատմամբ։ Եվ պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե ՀՀ-ում ատելության խոսք կա միայն այն մարդկանց մոտ, որոնք ատում են հեղափոխությունը։
Իրականությունը, սակայն, բացարձակ հակառակն է:
Եվ եթե վարչապետը, ինչպես ինքն էր հայտարարում իր ասուլիսներից մեկի ընթացքում, թե քննադատում է ինքն իրեն ավելի շուտ, քան դա կհասցնեն անել մյուսները, ապա անաչառ գտնվելու դեպքում նախևառաջ պետք է դատապարտի իր թիմակիցների ատելության խոսքը, և միայն դրանից հետո խոսի ընդդիմադիրների անընդունելի պահվածքի կամ գործելակերպի մասին։
Դեռ ավելին, անհրաժեշտ է, որ բացահայտ ատելություն հրահրելու գործելակերպին համապատասխան իրավական գնահատական տրվեր, որպեսզի այն չվերածվի առճակատման և, ինչու չէ, նաև բախման կամ ծեծկռտուքի։
Բնականաբար, եթե իշխանությունները փորձում են իրենց կողմնակիցների միջոցով ատելության տարածումը և բռնության կոչերը դարձնել ընդունված գործելակերպ, ապա պետք է նկատի ունենան, որ իրենք ևս նմանատիպ գործելակերպի են հանդիպելու։ Ինչպես ասում են՝ քամի ցանողը փոթորիկ կհնձի։
Եվ եթե ատելության յուրաքանչյուր քարոզ և բռնության կոչ իրավական և քաղաքական համապատասխան գնահատական չստանա, ապա առաջիկայում առավել վատ երևույթների կարող ենք ականատես լինել։
Բայց իրենց գործելաոճից հրաժարվելու ցանկություն իշխանությունները չեն ցուցաբերում: Ավելին, ատելության ու թշնամանքի սերմանմանը զուգահեռ գործի են դնում «սլիվների», «կոմպրոմատների» ու ընդդիմախոսների հանդեպ իրավական գործիքակազմ կիրառելու միջոցները»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի ա...
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Միջազգային իրավունքի և բարոյական առաջնորդության առումով ՀԱՊԿ-ի դերը պահանջված է, քան երբևէ. Լավրով
Վթարային ջրանջատում Արմավիրի և Տավուշի մարզերում
ՆԳՆ-ն՝ 2026 թվականի լավագույն գործատուների շարքում․ Արփինե Սարգսյանը հետևել է Career City Fest փառատ...
Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր
Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին