Տաթևիկ Ռևազյանի հայտարարագիրը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը բանկային հաշվին 2019 թ. սկզբին առկա է եղել 184 հազար 907 դանիական կրոն (մոտ 13.4 մլն դրամ), 19 հազար 196 դոլար, 8 մլն 676 հազար դրամ։ ՔԱԿ նախագահը նաև 40 հազար դոլարի ավանդ ունի։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Տաթևիկ Ռևազյանի ներկայացրած տարեկան հայտարարագրից։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի բանկային հաշվին տարեվերջին եղել է 133 հազար 295 դանիական կրոն (մոտ 9․6 մլն դրամ), 16 հազար 707 դոլար, 19 մլն 783 հազար դրամ։
Նախորդ տարի Տաթևիկ Ռևազյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքի դիմաց ստացել է 8 մլն 683 հազար 477 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։
Նա հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ բնակարան և ավտոտնակ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և մեկ հողամաս Կոտայքի մարզի Արզնի համայնքում։ Տաթևիկ Ռևազյան բնակարանն ու ավտոտնակը՝ 2016 թ-ին, հողամասը՝ 2017 թ. նվիրատվություն է ստացել։ ՔԱԿ ղեկավարը տրանսպորտային միջոց չունի։
2017 թ. Տաթևիկ Ռևազյանը ձեռք է բերել FLYR ընկերության բաժնային արժեթղթեր, սակայն բաժնեմասնակցության տոկոսը նշված չէ։ FLYR կազմակերպության ավիաընկերությունների համար օնլայն հարթակ է, որը կանխատեսում է թռիչքների արժեքը և չվերթների վաճառքի ռիսկը։
Տաթևիկ Ռևազյանի ամուսինը՝ Պարույր Աբրահամյանը հայտարարագրել է բնակարան Աջափնյակ վարչական շրջանում, որը բաժնային սեփականություն է։ Նրա բաժինը 1/12-ն է։ Պարույր Աբրահամյանը ևս տրանսպորտային միջոց չունի։
Տաթևիկ Ռևազյանի ամուսնու բանկային հաշվին դրամական միջոցներ տարեսկզբին կազմել են 7 մլն 134 հազար դրամ, տարեվերջին՝ 480 հազար դրամ։ Նա տարեսկզբին հայտարարագրել է կանխիկ 3000 դոլար, 1 մլն 450 հազար դրամ, տարեվերջին՝ 500 հազար դրամ։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրում աշխատելու ընթացքում 2019 թ-ին ստացել է 6 մլն 600 հազար դրամ եկամուտ։


















































Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...