Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է Երևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ Էլիբեկյանին Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնել Ջեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնում Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ Նեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներում Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարան Մեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտե Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների Մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի

Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԱննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքըՊետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելԻրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկՍպանվել է Մալիի պաշտպանության նախարարըԱդրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատունՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. ԴատախազությունՄայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆՀիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցըՎարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը
Հայաստան

Եթե վարչապետի արձագանքը մեզ է ուղղված, ապա գոնե իրենց խոսքն ու գործը իրար չեն համապատասխանում․ Շաքե Իսայան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագիծ է մշակում, որպեսզի Սահմանադրական դատարանում վիճարկի արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելքի իրավաչափությունը։ Նախագիծը դեռ մշակման փուլում է, որովհետև այս ընթացքում խմբակցությունը զբաղվում է մեկ այլ նախաձեռնությամբ, որով դիմելու են Սահմանադրական դատարան՝ հունիսի 22-ին ԱԺ-ի ընդունած որոշման սահմանադրականության հարցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

«Միջազգային փորձն է նաև ուսումնասիրվում, քանի որ միջազգային փորձից օրինակներ ունենք, երբ, այո, թեպետ երկրներում արտակարգ դրություն է հայտարարված, բայց խաղաղ հավաքների անցկացումը սոցիալական հեռավորություն պահպանելով, որոշակի մակերեսում՝ ենթադրենք 5000 հոգին չգերազանցելու սահմանափակումով և, իհարկե, դիմակներով մասնակցությունը թույլատրված է»,- ասաց տիկին Իսայանը՝ նկատելով, որ խաղաղ հավաքների անցկացումը մարդու իրավունք է, իսկ արտակարգ դրության պայմաններում քաղաքացին փաստացի զրկվում է իր իրավունքից։

Քանի որ « Բարգավաճ Հայաստան» խմբակցության ձայները չեն բավարարի, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան, խմբակցությունը այս հարցով ևս կդիմի «Լուսավոր Հայաստանին»։

«Հայտարարությամբ հանդես կգանք և կդիմենք մեր գործընկերներին։ Այս պահին այլ գործընթաց է տեղի ունենում, այլ հարցով ենք դիմել «Լուսավոր Հայաստան»-ին, քանի որ երեկ խորհրդարանում խայտառակ պատմություն եղավ։ Դրա համար այս պահին առաջնահերթությունը դրան է տրված, բայց որևէ փոփոխություն չկա, նախագիծը մշակվում է»,- տեղեկացրեց Շաքե Իսայանը։

Նշենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի https://www.arlis.am/documentview.aspx?docID=75358 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով նախատեսվում է հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է գնահատում հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ոմանք պետք է շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց և շրջանակաների գործունեության կապակցությամբ։ Որոշ նման մեկնաբանություններ ունեցող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաք անցկացնելու իրենց ուժը»։

Շաքե Իսայանի դիտարկմամբ՝ վարչապետի այս հայտարարությունը անհասցե էր։

«Ես չեմ լսել, որ խոսքը վերաբերում է կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը»,- ընդգծեց նա, ապա շարունակեց պատմել, թե վերջին օրերին իրենց խմբակցության, կուսակցության տարբեր տարածքային կառույցների ներկայացուցիչների տներն են խուզարկվում, փորձում են շինծու քրեական գործեր կարել։

«Մեր համակիրներին զգուշացնում են, որ որևէ դեպքում չգնաք Երևան, չկանգնենք դատարանի մուտքի առաջ։ Մեր համակիրները, որոնք այս կամ այն համայնքում հեղինակություն են վայելում, այս օրերին գործատուները նրանց աշխատանքից ազատում են և նմանատիպ այլ բաներ։ Մենք մշտադիտարկում ենք իրականացնում և այս մասով էլ հետագայում հայտարարությամբ հանդես կգանք։ Կարծում եմ՝ սա քաղաքական տեռոր է և իշխանության իրական մտահոգությունների մասին է բարձրաձայնում։ Եթե վարչապետի արձագանքը մեզ է ուղղված, ապա գոնե իրենց խոսքն ու գործը իրար չի համապատասխանում, որովհետև եթե այդպես է, և իրենք որևէ մտահոգվելու խնդիր չունեն, ապա չեմ կարծում, որ իրենց մարզային ներկայացուցիչները կգնային քաղաքական տեռորի ճանապարհով»,- նշեց տիկին Իսայանը։

Հետաքրքրվեցինք, թե մարզպետարանի ներկայացուցիչնե՞րն են «քաղաքական տեռոր» իրականացնում, տիկին Իսայանը անուններ չտվեց՝ խոստանալով, որ առաջիկայում կհրապարակվեն բոլորի տվյալները։