Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնում` իմ կարծիքը հարցրեցիք, բայց հաշվի չառաք․ Գոռ Հովհաննիսյան
Ես ևս համամիտ եմ հակասահմանադրության տեսակետի հետ, այդ մասին խոսում եմ դեռևս փետրվար ամսից և մանրամասն բացատրել եմ, սահմանադրական իրավունքի բոլոր սկզբունքների լույսի ներքո, բայց, ինչպես ասում են՝ ասողին լսող է պետք,- այս մասին այսօր` հունիսի 23-ին, PARA TV-ի լրագրողի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը` խոսելով ԱԺ-ում Սահմանադրության փոփոխության մասին:
Ըստ նրա` հակասահմանադրական էր և´ նախկին տարբերակը, որը դրվել էր հանրաքվեի և´ այս մշակված ու մեղմացված տարբերակը․
«Բոլոր դեպքերում այն դատավորների մասով, որոնց պաշտոնավարումը դադարեցվելու է, նաև այն մասով, որ արդեն իսկ գործող դատավորների պաշտոնավարման 12 տարվա ժամկետում հաշվի է առնվում անցյալում նրանց պաշտոնավարած ժամանակահատվածը»:
Ըստ սահմանադրագետի՝ հարցի համաչափ լուծումն այն էր, որ նվազեցվի դատավորների պաշտոնավարման ժամկետը մինչև 12 տարի, ինչպես որ նախատեսում է գործող սահմանադրությունը, բայց այդ ժամկետը պետք է սկսի «հոսել այս որոշումն ընդունելու պահից: Ապագայի մասով և անցյալում նրանց պաշտոնավարման ժամանակահատվածը պետք է անտեսվեր և հաշվի չառնվեր:
«Բացի դրանից, նաև շատ անհետևողական է Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ մոտեցումը, նախագահի լիազորությունները դադարեցնելը նույնպես, իմ կարծիքով, հակասահմանադրական է, որովհետև եթե թույլատրելի է համարվում դատավորների պաշտոնավարման ժամկետը նվազեցնել մինչև 12 տարի, ապա նույն տրամաբանությամբ պիտի նաև նվազեցվեին նախագահի լիազորությունները` էլի գործող սահմանադրությամբ նախատեսված ժամկետով, այսինքն 6 տարով: Նախագահը պետք է պաշտոնավարեր ևս 6 տարի այս փոփոխություններն ընդունելու պահից և 6 տարի հետո` սահմանադրությամբ սահմանված կարգով դատավորներն ընտրեին նոր նախագահ»,- ասել է սահմանդրագետը:
Ըստ Գոռ Հովհաննիսյանի՝ այսպիսի մոտեցման դեպքում իրենք կհասնեին իրենց նպատակին, այն է` հնարավորինս շուտ ի կատար ածել գործող սահմանադրության կարգավորումները:
«Ոչինչ չէր խանգարում, որ ընտրվեր այսպիսի մեղմ ու համաչափ միջոց, ինչը չարվեց, ու Վենետիկի հանձնաժողովը նույնպես այս տեսանկյունից համամիտ չէր առաջադրված տարբերակի հետ, դրա համար էլ իր եզրակացության վերջին կետում նաև ափսոսանք էր հայտնում` ասելով` իմ կարծիքը հարցրեցիք, բայց հաշվի չառաք»:


















































Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ