Փաշինյանին չեն թողնելու գնա, քանի դեռ չի արել նրանց ուզածները․ Շանթ Հարությունյան
Այսպիսի համակարգում ԲՀԿ-ի եւ մասնավորապես Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողը համարում եմ նորմալ, այնպես չէ, որ Նիկոլը գյուտ արեց, երբ իրեն քննադատելու համար Ծառուկյանի դեմ գործ բացեց։ Լեւոնի, Քոչարյանի ժամանակնրից մինչեւ Սերժ Սարգսյանի ժամանակներից այդպես է։ Նա նոր բան չի արել։ Այս մասին Արմնյուզի՝ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային ծրագրին հայտարարել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։
«Սաթիկ Սեյրանյանը Վանեցյանին ուղիղ հարց տվեց՝ Սորոսը սպառնալի՞ք է Հայաստանի համար, Վանեցյանն ասաց՝ այո։ Վանեցյանը հո 2019 թվականին չհասկացա՞վ, որ արտաքին ներդրումները կարող են այդ երկրի դեմ գործել։ 1990 թվից կա այդ օրենքը։ ԱԱԾ-ն ասում է՝ ես չեմ կարողանում ռոճիկ տալ, թող դրսից տան այդ ռոճիկը, ես էլ դրանց կօգտագործեմ։ Դավաճանների առկայությունը պատմության մեջ, արժեքների դեգրադացիան բերում է տրամաբանության դեգրադացիայի, հո Ծառուկյանը հենց այնպես չէր թուղթ գրել տալիս կուսակիցներին», ասել է Շանթ Հարությունյանը։
«Քոչարյանը հայտարարեց, որ խոսքի տերը լինելն իր բրենդն է, եւ ես խնդրում ու պահանջում եմ ինչպես իրեն, այնպես էլ մյուս կողմին, որ չձգձգեն դատավարությունը եւ բացահայտվի Մարտի 1-ը։ Քոչարյանն ասում էր, որ զոհերի մի մասը եղել այն հատվածում, որն իշխանության ու ընդդիմության վերահսկողությունից դուրս տարածքում է եղել։ Հիմա ես ուզում եմ, որ իր իմացած մանրամասներն ասի, որպեսզի իմանանք՝ այդ ինչ երրորդ ուժ է եղել այնտեղ։ Քանի որ ինքը բրենդով տղամարդ է՝ ինքը կհաղթի։ Փաշինյանն այդ բրենդը չունի։ Ես նրա վրա էլ եմ կասկածում, որ վախենալով՝ կխոչընդոտի։ Երբ Քոչարյանը հայտարարեց երրորդ ուժի մասին, թեման փակեցին, որովհետեւ ճշմարտությունը ձեռնտու չէ ոչ մեկին։ Նիկոլը, լինելով իրենց դրածոն, ինքն էլ չի գնալու դրա բացահայտմանը», ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահը։
Ըստ Շ․Հարությունյանի՝ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվի իշխանությունից, եթե նույնիսկ նրա դեմ մեկ միլիոն մարդ ցույց անի․
«Իշխանափոխություն չի լինում, եթե դա չեն ցանկանում հատուկ ծառայությունները։ Նրան չեն թողնելու գնա, քանի դեռ իրեն բերելու դիմաց չի արել նրանց ուզածները։ Մարդիկ, եթե հոգեպես թույլ են լինում, անարդարության զոհ դառնալով, կոտրվում են։ Ես գիտեմ, որ Նիկոլը որոշակի հալածանքների է ենթարկվել, բայց եթե մարդը հաղթահարում է դրանք, դառնում է ավելի բարեհոգի, բայց Նիկոլի մեջ այդ բաները չեմ տեսնում», ասել է Շ․Հարությունյանը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...