Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է Երևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ Էլիբեկյանին Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնել Ջեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնում Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ Նեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներում Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարան Մեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտե Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների Մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի

Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԱննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքըՊետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելԻրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկՍպանվել է Մալիի պաշտպանության նախարարըԱդրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատունՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. ԴատախազությունՄայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆՀիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցըՎարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը
Հայաստան

Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Արսեն Նիկողոսյանն իրեն բնորոշ խիզախ որոշում է կայացրել. Մանուշակ Պետրոսյան

Իշխանությունը բաժանված է երեք հիմնական՝ Գործադիր, Օրենսդիր և Դատական ճյուղերի։ Ցավոք այս և նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դասագրքային այլ ճշմարտությունները անտեսվում են առանց իզմերի գործող ՀՀ իշխանությունների կողմից։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր, Արցախյան ազատամարտի մասնակից Մանուշակ Պետրոսյանը:

-Տիկին Պետրոսյան, ինչպե՞ս պաշտպանել դատավորներին հարձակումներից, քննադատություններից՝ իրենց կայացրած որոշումների համար։ Եվ գնալով այդ քննադատությունները ավելանո՞ւմ են, թե՞ նվազում։

-Դեռևս 17-18 րդ դարերում ժամանակի առաջադեմ գործիչները, մասնավորապես Շառլ Լուի Մոնտեսքյոն առաջ բերեց իշխանության տարանջատման սկզբունքը, որով առաջարկեց իշխանությունը երեք մասերի բաժանելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, իշխանությունը բաժանվեց երեք հիմնական՝ Գործադիր, Օրենսդիր և Դատական ճյուղերի։

Ցավոք այս նաև ՀՀ սահմանադրությամբ ամրագրված դասագրքային այլ ճշմարտությունները անտեսվում են առանց իզմերի գործող ՀՀ իշխանությունների կողմից։

ՀՀ օրենսդրությունը տալիս է գրեթե ողջ գործիքակազմը Ձեր նշած երևույթներից դատավորներին պաշտպանելու համար։ Դատարանների և դատավորների նկատմամբ տեղի ունեցող հարձակումները դրսևորվում են տարբեր ձևերով՝ վիրավորանքի, անձնական տվյալներ՝ մարդու սահմանադրորեն ամրագրված անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման, դատավորներին վիրավորելու, զրպարտելու, դատարանների գործունեությանը միջամտելու, այդ թվում՝ դատարանները շրջափակելու և այլ ձևերով։

Վերոգրյալ արարքներից շատերը հանդիսանում են քրեորեն պատժելի արարքներ։

-Մենք գիտենք, որ պետության պոզիտիվ պարտականությունն է պաշտպանել դատավորներին, մեզ մոտ այդպե՞ս է:

-Սակայն, ինչպես գիտենք, ՀՀ դատարանները և դատավորները ունեն օրենսդրորեն ամրագրված մեկ առաքելություն, այն է՝ արդարադատության իրականացում և չեն կարող իրականացնել նախաքննություն, հետաքննություն կամ ասենք վարչարարություն այս երևույթների դեմ պայքարելու համար։

Նշվածը պետության պոզիտիվ պարտականությունն է, այսինքն հենց դատավորին վիրավորելու համար սահմանված քրեական պատասխանատվության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան մարմինները հարուցեն քրեական գործ, իրականացնեն նախաքննություն և այլն, ինչը անհնար է, չէ որ հենց Պետության թիվ մեկ պատասխանատուն է վիրավորում դատարաններին և դատավորներին, անարգում և անվանում վնգստացողներ։

Ինչ վերաբերվում է քննադատության ավելացման տենդենցներին, ապա ակնհայտ է, որ այդ կաթսան եռում է օրվա իշխանությունների համար անցանկալի դատական ակտերի կայացմանը զուգընթաց։

-Սա անցումային ժամանակաշրջա՞ն է Հայաստանի դատական իշխանության համար:

-Կարծում եմ՝ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ դատավորները իրենք պետք է պայքարեն իրենց անկախության համար։ Պետք է գար այն օրը, որ մեկ դատավոր պայքարեր իր անկախության համար, անկախությունը չի կարող լինել պարգև և պետության կայացմանը զուգընթաց գալու էր սեփական գործով անկախ և անաչառ դատարան ստեղծելու ժամանակահատվածը։

Անդրադառնալով քննադատությանը՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարիների ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է որակապես բարձր իրավական հանրություն և այդ բնական կոմպետենտություն ունեցող խումբը՝ իրավաբաններ, փաստաբաններ հանդես են գալիս դատական համակարգը հարձակումներից պաշտպանելու դիրքերից։

-Ինչո՞ւ Հայաստանում հատկապես վերջին տարիներին դատարանների դիմաց ցույցներ են, իսկ դատավորները դառնում են խոցելի: Սա քրեական գործերո՞վ է պայմանավորված, պետության քաղաքականությա՞մբ, թե՞ այլ պատճառ կա:

-Բոլորը միասին վերցրած։ Այս երևույթները նաև ժամանակին իրականացված սև PR-ի արդյունքն են։ Լինելով օբյեկտիվ՝ չեմ կարող չնկատել, որ այս ամենը ժամանակի թերացումների և սխալների արդյունքն են հենց նաև մեր՝ դատավորների։

֊Իսկ ձեր տարիների փորձն ի՞նչ է ասում, ի՞նչ իրավիճակում կարող է հայտնվել տվյալ խնդիրներին հանդիպող դատավորը, օրինակ, ըստ ձեզ, սա կազդի Նիկողոսյանի գործունեության վրա։

- Իմ տարիների փորձը ոչինչ չի ասում, ասում է վերջին երկու տարվա իրադարձությունների զարգացման ընթացքը։ Դավիթ Գրիգորյան, Ալեքսանդր Ազարյան․․․․․․քրեական գործեր, արտագրված գիտական աշխատություններ, եթե չեմ սխալվում պարոն Նիկողոսյանը դասավանդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, միգուցե մեկ- երկու տաբել մոռացած լինի ստորագրել, կարծում եմ՝ այդտեղից էլ կսկսեն։

֊Վարչապետն ասում է՝ «վնգստացող դատավորներ», ԲԴԽ֊ն չի մեկնաբանում, ասում է՝ քաղաքական է հայտարարությունը։Այստեղ դատավորին պաշտպանելու լիազորություն ունի՞ թե ոչ Բարձրագույն դատական խորհուրդը:

-Ժամանակին հրաժարվել եմ ԲԴԽ ի կողմից ինձ տրվող պատվոգրից հենց Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը թույլ տալու և նրա լիազորությունները կասեցնելու պատճառով։ ՀՀ սահմանադրության 173-րդ հոդվածը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, և ունի դրանից բխող համապատասխան լիազորություններ։ Ուզում եմ նշել, որ կարծես թե սառույցը կոտրվում է և, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ ԲԴԽ- ն չդրսևորեց անգործություն։ Չեմ պատրաստվում տալ որոշմանը իրավական գնահատականներ, քանի որ երբևէ չեմ առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին։

֊Ալեքսանդր Ազարյան,Դավիթ Գրիգորյան, հիմա էլ Արսեն Նիկողոսյան, այս դատավորները թիրախավորվել են, երբ փոխել են Քոչարյանի խափանման միջոցը: Ազարյանի մասով վարույթ կա ԲԴԽ-ում, Դավիթ Գրիգորյանի մասով նոր է գործը կարճվել առաջին ատյանում, սակայն այսքանից հետո Արսեն Նիկողոսյանը կայացրել է որոշում, որի համար մյուս դատավորներն ինչ-որ հարցերի մեջ են ներքաշված: Ինչի՞ մասին է խոսում Արսեն Նիկողոսյանի որոշումը՝ որպես դատավոր:

- Կարծում եմ՝ դատավոր Նիկողոսյանը կայացրել է բավականին խիզախ որոշում։ Հաշվի առնելով իր նախորդների՝ Դավիթ Գրիգորյանի և Ալեքսանդր Ազարյանի հետ տեղի ունեցած և ունեցող իրադարձությունները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու արդյունքում, առնվազն անհրաժեշտ է խիզախություն նման որոշում կայացնելու համար։ Նիկողոսյանն այսօրվա դատական համակարգի լավագույն դատավորներից է։ Գիտեք, նկատվում է շատ լավատեսական տենդենցիա։ Մեզ՝ նախորդ սերնդի դատավորներիս, գալիս են կամ եկել են փոխարինելու ավելի կրթված, չզիջող և ինչու չէ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ավելի անկախ և անկաշկանդ դատավորներ։ Նիկողոսյանը, լինելով միջին սերնդի ներկայացուցիչ, հանդիսանում է Դատական համակարգի լավագույն դատավորներից մեկը։ Նիկողոսյանի և նրա կայացրած դատական ակտերի հետ ծանոթ եմ դեռևս նրա առաջին ատյանի դատավոր եղած ժամանակներից։ Լինելով վերադաս դատարանի դատավոր՝ բազմիցս առնչվել եմ Նիկողոսյանի կայացրած դատական ակտերի հետ, իսկ այնուհետև աշխատել ենք միասին նույն դատարանում։ Վստահաբար կարող եմ նշել, որ գործ ունենք դատական համակարգի լավագույն դատավորներից մեկի հետ․ անաչառություն, գիտելիքների բարձր մակարդակ, խիզախություն․ ահա նրան բնութագրող երեք հիմնական հատկանիշները։

-Ինչու է ցանկացած՝ իշխանությանը կամ նրանց աջակիցներին ոչ հաճո որոշումից հետո խոսվում վեթինգի, անձամբ Նիկողոսյանի վեթինգի ենթարկելու մասին, չի՞ ստացվում, որ վեթինգը քաղաքական գործիք է լինելու:

-Ձեր հարցը պարունակում է նաև պատասխան։

-Առհասարակ,ի՞նչ կարծիք ունեք անցումային արդարադատության մասին, կա՞ն Հայաստանում ինստիտուտներ՝ անկախ,մարդիկ՝ իշխանությունից ու ընդդիմությունից անկախ,որ իրականացնեն անցումային արդարադատությունը։

-Քա՞նի հասարակությանը հայտնի իրավաբան գիտեք, որ խոսում է Ձեր նշած գործողությունների անհրաժեշտության մասին։ Ես չգիտեմ որևէ մեկին, եթե իրավական հանրությունը չի խոսում վեթինգի՝ անցումային արդարադատության մասին, ապա չի էլ պատրաստվում դրան մասնակից լինել։

-Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդով ու ի՞նչ քաղաքականությամբ հասարակությանն ընկալելի դարձնել, որ դեմ ու կողմ լինելով հանդերձ, ընդունեն դատավորի որոշումը, ի՞նչն է խանգարում հասարակությանը ընդունել դատավորին՝ վստահության պակասը, երկրի իշխանության վարած քաղաքականությունը։

-Առաջին հերթին սեփական օրինակով նախ իշխանության ներկայացուցիչները պետք է հարգեն և ընդունեն դատարանների կայացրած որոշումները, այլ ոչ թե հայտարարեն ի լուր, որ հենց իրենք չեն կատարելու այդ որոշումները։

-Տիկին Պետրոսյան, իշխանություններին անհրաժե՞շտ է անկախ դատական համակարգ, ուզո՞ւմ են ունենալ իրենց չենթարկվող դատական իշխանություն։ ՍԴ֊ի օրինակն ի՞նչ է ցույց տալիս:

-Ցավոք, իշխանությունները ունեն դատարանների անկախության իրենց պատկերացումը, այո նրանք ուզում են ունենալ սեփական «անկախ» դատարանները։

֊Տիկին Պետրոսյան, անկախ ու բարեխիղճ դատավորները ինչ֊որ գի՞ն են վճարում արդարադատության իրականացման ու պահպանման համար, ի՞նչ է կատարվում այս փուլում մեր դատական համակարգում։

-Վիրավորանք, զրպարտություն, քրեական հետապնդում, սպառնալիքներ ասպիրանտական թեզերի ստուգում և այլն։

Դատական համակարգը գտնվում է սեփական անկախության համար պայքարի փուլում, ինչպես նշեցի՝ եկել է ժամանակը վաստակելու անկախ դատավոր լինելու և անկախ դատական համակարգ ունենալու իրավունքը։

֊Դատավորի անկախությանը կարո՞ղ է խանգարել այն հանգամանքը,որ օրինակ ոչ թե զանգեն ասեն՝ ինչ անել, այլ օրինակ Քոչարյանին կալանքից ազատած դատավորին հրապարակավ զգուշացնեն, սա չի՞ ենթադրում,որ մյուս դատավորը կարող է սրանով կողմնորոշվել։

-Կարծում եմ տարբերություն չկա՝ դու զանգում ես, նամակ գրում, թե հրապարակավ հայտարարում։