ԱԺ օրինաստեղծ գործունեության արդյունքում ընդունված ցանկացած նորմատիվ ակտ պետք է ուղարկել Նախագահի քննարկմանը
Իրավաբան, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դասական սահմանադրական իրավունքի անհերքելի պահանջներից է, որ Նախագահը (անկախ կառավարման համակարգի տեսակից) լիազորություն ունի օրենսդիր մարմնի՝ օրինաստեղծ գործունեությանը բնորոշ ընթացակարգով (անկախ դրա տարբերակվածության աստիճանից) ընդունած նորմատիվ ակտերը (անկախ տերմիններից կամ այդ ակտերի անվանումից՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ, սահմանադրական օրենք և այլն) ստորագրելու կամ չստորագրելու ... :
Նախագահը նման լիազորություն չունի միայն ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված ակտերի՝ Սահմանադրության կամ օրենքների դեպքում: Իրավական տրամաբանությունն այն է, որ Սահմանադրական պետությունը իրավասու չէ հաստատել կամ չհաստատել ժողովրդի կամահայտնության արդյունքները: Այս նույն տրամաբանությունը չի կարող աշխատել Պառլամենտի ընդունած նորմատիվ ակտի պարագայում: Այս դեպքում պետության գլուխը ունի ասելիք, և այս ամենը ունի դարերի պատմությունը և, իմ տվյալներով, որևէ մեկի մտքով չի անցել այն կասկածի տակ դնել:
Շատ պարզ ճշմարտություններ են՝
1. ԱԺ օրինաստեղծ գործունեության արդյունքում ընդունված ցանկացած նորմատիվ ակտ պետք է ուղարկել Նախագահի քննարկմանը:
2. Նախագահը չի կարող որևէ կերպ հրաժարվել իր սահմանադրական լիազորություններից (սա մասնավոր անձի իրավունք չէ, որ ով ուզի հրաժարվի կամ իրացնի): Նախագահը ի պաշտոնե պարտավոր է գործադրել իր սահմանադրական լիազորությունները, իսկ դրանց խախտման վտանգի դեպքում՝ ձեռնարկել կանխարգելիչ համապատասխան միջոցներ:
3. Սահմանադրական իրավունքի ոլորտի իրավաբան-գիտնականին «անաչառ իրավաբանի դերում մնալու» կոչի փոխարեն, առավել օգտակար կլիներ կամ նշել կոնկրետ փաստարկներ կամ կրկին թերթել Նախագահի ինստիտուտի սահմանադրական զարգացման պատմությունը, որի արդյունքում մի գուցե շատ բան կլուսավորվի:


















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...