Ավտոբուսով ՌԴ ուղեւորված քաղաքացիներից մեկը մահացել է կորոնավիրուսից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սպիտակցի Դավիթ Հարությունյանը հանրությանը ներկայանում է որպես ռուսաստանցի իրավապաշտպան, որն արդեն երեք ամիս է, ինչ զբաղվում է ՌԴ, Հայաստանի եւ այլ պետությունների քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ անվտանգ տեղաշարժի կազմակերպման եւ քաղաքացիներին նյութական աջակցություն ցույց տալու հարցերով:
Ասում է, որ բազմաթիվ ելույթներ է ունեցել լրատվամիջոցներում, դիմել է Հայաստանում ՌԴ դեսպանատանը, համոզելով, որ ավտոբուսով մարդկանց տեղափոխելն անվտանգ չէ, որ նրանք կարող են վարակվել: Բայց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նրան չի լսել:
«Հատուկ իրեն հակառակվելու համար»՝ կարծում է Հարությունյանը, դեսպանը ավտոբուսով մարդկանց փոխադրում է կազմակերպել, որի արդյունքում մեկ անձ մահացել է՝ Վախթանգ Մելքումյանը:
Մենք կապվեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի պատասխանատու Ալեքսանդր Գուչկովի հետ եւ խնդրեցինք պատասխանել մի շարք հարցերի՝ թե քանի ուղեւորափոխադրում է կազմակերպել դեսպանատունը, ճի՞շտ է արդյոք, որ Դավիթ Հարությունյանը եւս փոխադրումներ է կազմակերպել, ի՞նչ կարգով, եւ ճի՞շտ է արդյոք, որ ուղեւորներից մեկը մահացել է կորոնավիրուսից:
ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը մեր հարցերին պատասխանելով՝ հայտնեց. «Պարոն Հարությունյանի կողմից տարածված տեղեկություններն այն մասին, որ նա տարանցիկ փոխադրումներ է կազմակերպում վրացական սահմանով, ինչպես նաեւ, որ նյութական աջակցություն է ցուցաբերում, չեն համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է քաղաքացի Վախթանգ Մելքումյանին, այո, եղել է նման անձ այն մարդկանց թվում, որոնք դիմել էին դեսպանատուն, խնդրելով կազմակերպել իրենց շուտափույթ վերադարձը հայրենիք: Նա ավտոբուսով ուղեւորվել է Ռուսաստան, սակայն դեսպանատունը տեղեկություններ չունի նրա հետագա ճակատագրի մասին, թե ինչ է նրա հետ կատարվել Ռուսաստան վերադառնալուց հետո: Մենք ընդամենը իր իսկ խնդրանքով նրան ներգրավել ենք վերադարձողների ցուցակում, եւ նա վերադարձել է հայրենիք»։
Ըստ Ալեքսանդր Գուչկովի, անցած ամիսներին դեսպանատունը ՌԴ քաղաքացիների խնդրանքով 4 ավտոբուսային ուղեւորություն է կազմակերպել դեպի Ռուսաստան: «Մենք փորձում ենք քաղաքացիների վերադարձի տարբեր ճանապարհներ գտնել՝ ցամաքային, օդային, չարտերային չվերթներ ենք կազմակերպում դեպի ՌԴ տարբեր ռեգիոններ, ամեն կերպ փորձում ենք օգնել քաղաքացիներին՝ վերադառնալ Ռուսաստան:
Երբ որ մենք կազմակերպում էինք այդ ավտոբուսները, անպայման պայման էինք դնում, որ ավտոբուսներն ամբողջությամբ դեզինֆեկցիայի ենթարկվեն, որ քաղաքացիները բուժզննում անցնեն, նրանց բաժանվում էին դիմակներ եւ ձեռնոցներ»: Դավիթ Հարությունյանն ապրիլից բազմաթիվ ակցիաներ է կազմակերպել ՌԴ դեսպանատան առաջ, ամենաբազմազան պահանջներ ներկայացնելով՝ 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրի վերանայումից մինչեւ սեփական մեքենայով Հայաստանից ՌԴ մեկնելը:
Նրա ֆեյսբուքյան էջում չենք գտնում գրառումներ, հեղինակային տեքստեր, ինչպես սպասում էինք, տեղեկանալով, որ նա իրավապաշտպան է, բայց կան ինքնանկար «ռոլիկներ», որտեղ սպիտակցի երիտասարդը՝ տարբեր գրառումներ կրծքին խփած, կանգնած է մե՛կ ՌԴ դեսպանատան, մե՛կ ՀՀ կառավարության առաջ: Մի անգամ, ակցիաներից մեկի ժամանակ, նրան նույնիսկ Փաշինյան Նիկոլն է մոտեցել: Այդ լուսանկարը Դավիթ Հարությունյանը նույնպես կցել է իր ՖԲ էջին: Մի նկար էլ ունի՝ սեւ դիմակով, վրան գրված՝ «Դուխով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78....
Պարտադիր ժամկետային ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել զինծառայություն...
Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորում...
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...