Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ Էլիբեկյանին Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնել Ջեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնում Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ Նեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներում Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարան Մեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտե Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների Մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ

Երևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԱննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքըՊետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկելԻրանի իշխանությունները Վաշինգտոնին են փոխանցել նոր դիվանագիտական առաջարկՍպանվել է Մալիի պաշտպանության նախարարըԱդրբեջանում համաներում է կիրառվել 22.935 անձի նկատմամբՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել մարզում իրականացված ծրագրերին:Մշտադիտարկման չհայտարարված այց` Խարբերդի մասնագիտացված մանկատունՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 324 միլիոն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ. ԴատախազությունՄայիսի 3-5-ը նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆՀիմնանորոգվում է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետյան փողոցըՎարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերինԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալԲուսաբանական այգին բարեկարգվում էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել ՀրազդանումՎերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանըԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցությունների
Հայաստան

ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն է, հակառակ պարագայում գործ կունենանք ՍԴ լիազորությունների յուրացման հետ

Դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն նախատեսված խախտումներ կատարելու դեպքում և, եթե նման միջադեպեր չկան, ցանկացած միջամտություն դատական իշխանությանը՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու միջոցով, սպառնալիք է դատավորի անկախությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։ Այն գնահատվել է, որպես Սահմանադրական հեղաշրջման նախագիծ, որի քննարկմանը ընդդիմությանը հրաժարվել է մասնակցել։ Ընդ որում՝ նախագիծը ոչ միայն հանրային քննարկման առարկա չի դարձվել, այլ անգամ ընդդիմադիր պատգամավորներն են դրա մասին տեղեկացել մամուլից։

«Հաշվի առնելով, որ նախատեսվող փոփոխությունն ազդեցություն է գործելու դատավորի պաշտոնավարման ժամկետի վրա, հասկանալի է, որ նման հարցերն իրենց լուծումները ծայրահեղ դեպքում պետք է ստանան հանրաքվեի միջոցով և Սահմանադրությունն ունի ուղղակի դրույթ, որ դատական իշխանությանն առնչվող հարցերը պետք է լուծվեն, փոփոխվեն հանրաքվեի միջոցով։ Անգամ հանրաքվեի ինստիտուտի պարագայում դատավորների լիազորությունների դադարեցման հարցերի կիրառումն ընդունված մոտեցում չէ, որովհետև դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն նախատեսված խախտումներ կատարելու դեպքում, դրան պետք է նախորդի իրավական ընթացակարգեր, հաստատեն փաստեր, որին հետևի սանկցիա։ Եթե նման միջադեպեր չկան, ցանկացած միջամտություն դատական իշխանությանը՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու միջոցով, սպառնալիք է դատավորի անկախությանը »,- ասաց Սահակյանը։

Մասնագետը նշեց, որ հանրաքվեի արդյունքում ցանկալի քանակի ձայներ ստանալու հեռանկարներն իշխանությունների համար ժամանակի ընթացքում նվազում են, այսինքն՝ հանրաքվեն կլիներ պարտություն, ուստի վերջիններս ընտրեցին հանրաքվեն չեղարկելու ճանապարհը և այս պահին ունենք նույնաբովանդակ փոփոխությունների նախաձեռնություն, պարզապես ԱԺ-ի մակարդակում։

Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովը թույլատրել է փոփոխություններ իրականացնել անցումային և եզրափակիչ դրույթում՝ արձանագրելով, որ փոփոխությունները չպետք է ազդեցություն ունենա ՍԴ վարույթում գտնվող գործերում, Սահակյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովն ուղղակիորեն դա չի արձանագրել, բայց նաև չի բացառել, այլ՝ մի փոքր զիջողական մոտեցմամբ նշել է, որ առհասարակ անցումային դրույթների նպատակն անցումն ապահովելն է և դրանցում փոփոխություններ կատարելը կվտանգի ինստիտուտների անկախությունը և դրանք ցանկալի չեն։

«Այսինքն՝ ենթատեքստով ընդունել է, որ անցումային դրույթներում փոփոխություններ կատարելը պրոբլեմատիկ է և, որից հետո նշել է, որ հաշվի առնելով բացառիկ հանգամանքները, որ տարաբնույթ կոնֆլիկտային շահեր ներդաշնակեցվեն, որպես բացառիկ ծայրահեղ միջոց կարելի է թույլատրել 213-րդ հոդվածում փոփոխություններ՝ անցնցում անցումն ապահովելու»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ հատուկ նշվել է, որ եթե անգամ մինչև 12 տարին պաշտոնավարած դատավորների լիազորության հարցն է դրվում, ապա դա չպետք է հանգեցնի բոլորի միաժամանակյա լիազորությունների դադարեցման, այլ՝ պետք է ունենա աստիճանականություն, հակառակ դեպքում՝ կունենանք դատական գործունեությանը միջամտություն։

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովը, հասկանալով, որ հայաստանյան նախադեպը շատ վատ փորձ է ձևավորելու նաև եվրոպական երկրներում, որոնք, հաճախ Հայաստանի վերաբերյալ եզրակացությունը մեջբերելով, շրջանցելու են լավագույն ստանդարտները նշել է, որ, եթե անցումային դրույթներում փոփոխությունները հաճախակի լինեն, դա նաև վտանգավոր նախադեպ կլինի ապագա կառավարությունների համար և ժողովրդավարությունը վտանգված կլինի։

«Շատ հստակ կարելի է հասկանալ, որ Վենետիկի հանձնաժողովը հայտնվել է վատ դրության մեջ, որովհետև իրավական լուծումները պահանջել են անթույլատրելի ճանաչել անցումային դրույթում փոփոխությունը, մյուս կողմից՝ վերջինս գործելով Եվրոպայի խորհրդի և այլ ազդեցիկ պետությունների նաև ճնշումների ներքո, փորձել է միջանկյալ լուծմամբ մի փոքր զիջողականությամբ նպաստել կոնֆլիկտի աստիճանական հարթմանը՝ ակնկալելով, որ որոշակի բարեխղճություն կդրսևորվի նաև Հայաստանյան իշխանության կողմից, բայց վստահ եմ, որ արդեն իսկ առավոտյան այս փաստաթղթի տակ ստորագրած փորձագետները խորը հիասթափություն ունեն և նաև ապագայում շատ հետաքրքիր զարգացումների են ականատես լինելու»,- ասաց Սահակյանը։

Անդրադառնալով՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը, որով ափսոսանք էր հայտնել, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքում նշված հանձնարարականներին՝ Սահակյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովը վերապահումներով է թույլատրել 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելը, բայց այդ վերապահումները չեն հարգվել Հայաստանյան իշխանությունների կողմից, ինչի պատճառով Վենետիկի հանձնաժողովը չի խորշել և արդեն ուղղակի տեքստով գրել է, որ այն տեքստը, որը քննարկման առարկա է դառնում ՀՀ ԱԺ-ում, չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Սահակյանը գտնում է, որ դրանով Վենետիկի հանձնաժողովը փորձել է փակել այն շահարկումները, որ իշխանությունները հօգուտ իրենց կմեկնաբանեին կարծիքը և այն կօգտագործեին որպես խաղաքարտ՝ իրենց ապօրինի մտադրությունները կյանքի կոչելու համար։ Նրա խոսքով՝ այս քայլով Վենետիկի հանձնաժողովը փորձել է իրեն տարրանջատել մեր իշխանությունների գործողություններից և հետագա պատասխանատվությունը չկրել հանցակցության համար, ինչի ուղղված մեղադրանքներն արդարացիորեն շատ են լինելու։ Ընդ որում, Սահակյանի գնահատմամբ, սա կունենա նաև որոշակի ազդեցություն Վենետիկի հետ հարաբերություններում։ Ըստ նրա՝ Վենետիկն արդեն իսկ խաբվածության զգացում ունի և զգում է իր պատասխանատվությունը հետագա գործընթացներում, որը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև՝ համաեվրոպական զարգացումների տեսանկյունից։

«Ցանկացած հետընթաց անդամ պետությունում, նաև փոշիացնում է այս կառույցների ջանգերը, հատկապես, եթե այդ հետըթնացում կա աջակցություն Եվրոպական կառույցների կողմից, դա հետագայում շահարկվելու է ավտորիտար նկրտումներ ունեցող երկրների կողմից և Վենետիկի հանձնաժողովի գործունեությունն էականորեն դժվարանալու է »,- ասաց նա՝ հավելելով, որ բացասական հետևանքները կրելու է Վենետիկի հանձնաժողովը։

Բացի այդ՝ Սահակյանը հիշեցրեց, որ սկզբնական փուլում մեծ սպասում կար ձևավորված միջազգային հանրության մոտ, որ անցնցում իշխանափոխությունից հետո Հայաստանն ունի ժողովրդավարական պոտենցիալ և հետագա զարգացումները ևս կյանքի են կոչվելու ժողովրդավարական ճանապարհով, բայց ներկայումս միջազգային հանրությունը հասկանում է, որ դրանք իմիտացիոն բնույթ են կրել և գործող իշխանությունները, որքան էլ որ խոսում են իրավունքի գերակայության, ժողովրդավարության մասին, իրենց փաստացի գործողություններում ոտնձգում են իրավունքի դեմ։

«Հայաստանի իմիջը կտրուկ ընկել է և այլևս չի ընկալվում որպես «ժողովրդավարական կղզյակ», ինչպիսի ձգտում ունեցել ենք, այլ՝ դեպի ավտորիտար գործելակերպի երկիր, որտեղ քաղաքական նկատառումներից ելնելով անընդմեջ անտեսվում է իրավունքը և սա լուրջ կարմիր ազդանշան է միջազգային գործընկերների համար»,- ասաց նա՝ չբացառելով, որ հետագայում այս հարցերը կներկայացվեն միջազգային դատական ատյանների և կունենանք նաև փաստեր արձանագրող դատական ակտեր, որտեղ փաստագրվելու է հետընթացը՝ իրավունքի պաշտպանվածության տեսանկյունից։

Ինչ վերաբերում է ՍԴ վարույթում գտնվող գործերի վրա հնարավոր ազդեցությանը, Սահակյանը նշեց, որ եթե տեղի է ունենում թույլատրելի կերպով լիազորությունների դադարեցում, ապա այն պետք է կազմակերպվի այն ձևով, որ ազդեցություն չունենա քննվող գործերին, մասնավորապես՝ կա նաև մոտեցում, որ, երբ դատավորը հասնում է իր կենսաթոշակային տարիքնին կամ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է, վերջինիս նոր գործեր չեն մակագրվում, բայց դատավորը շարունակում է ներգրավվածություն ունենալ իր կողմից նախկիրնում քննվող գործերի վարույթին, ինչը դատական իշխանության տարրերից մեկն է։

«Վենետիկն էլ ուղիղ նշում ունի, որ անգամ աստիճանական անցման պարագայում, ընտրված լուծումները չպետք է միտված լինեն կոնկրետ գործի վարույթից դատավորներին մեկուսացնելուն։ Հասկանալի է, որ ԱԺ որոշումն այնքան մակերեսային և հրատապ է, որ շատ ավելի խորքային հարցերի լուծումներ չի տալիս, ինչը կհանգեցնի անմիջական լիազորությունների դադարեցման, վերջիններս մեկուսացվելու են իրենց վարույթում գտնվող գործերից և դա միջազգային ստանդարտների տեսանկյունից դիտարկվելու է որպես միջամտություն՝ դատական գործունեությանը, որը նաև պաշտպանվում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության ներքո»,- նշեց նա։

Սահակյանը նաև գտնում է, որ կան հբոլոր իրավական նախադրյալները՝ հետագայում քրեական գործեր հարուցելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ԱԺ-ն չի կարող երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնել մի նախագիծ, որի առնչությամբ չի ստացվել ՍԴ կարծիքը ։

«ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն է և, եթե ԱԺ-ն հրաժարվում է իր սահմանադրական պարտականությունն իրականացնելուց և զրկում է ՍԴ-ն իր սահմանադրական լիազորություններից, նշանակում է, որ յուրացնում է ՍԴ լիազորությունները։ Վենետիկի կարծիքում ուղղակիորեն նշված է, որ իշխանություններն օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչելիս պետք է դիմեն և հաշվի առնեն ՍԴ կարծիքը»,-ընդգծեց Սահակյանը։