Հովհաննես Իգիթյանը բացատրում է, թե ինչու են դիմում ապօրինության
Մենք այստեղ ոչ Հրայր Թովմասյանի հարցն ենք լուծում, ոչ Վահե Գրիգորյանի, ոչ մեկ ուրիշի. մենք ուզում ենք, որ ՍԴ-ն աշխատի օրենքի տառին եւ ոգուն համահունչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ոգին հետեւյալն է, որ որեւէ քաղաքական ուժ չօգտագործի պահի իրավիճակը հավերժական ՍԴ նախագահ ունենալու համար: Մենք ուզում ենք, որ վերջապես մեր ժողովուրդն ունենա Սահմանադրական դատարան: ՍԴ-ն պետք է գործի 2015-ին ընդունված Սահմանադրության մոդելով: Տեսեք դատավորը ընտրվում է 5 տարի ժամկետով, ՀՀ նախագահը՝ 7 տարի ժամկետով, ՍԴ դատավորը՝ 12 տարի ժամկետով եւ այս կոլեգիալ մարմինը ինքն իր միջից ընտրում է նախագահին՝ 6 տարով: Այդ 6 տարվա ընթացքում ՍԴ մնացած դատավորները իրենց գործունեությամբ համոզում են, որ հաջորդ անգամ իրենք պետք է ընտրվեն ՍԴ նախագահ: Սա է մոդելը, ընդ որում, Վենետիկի հանձնաժողովը ասել է, որ այս մոդելը ճիշտ է եւ համապատասխանում է միջազգային նորմերին: Սա է խնդիրը, մնացած դեմագոգիա է, մանիպուլյացիա է»,-ասաց նա:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...