«Ես չեմ պատրաստվում իմ երկրում հանդուրժել բռնապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատելով ԱԺ-ում սկսված գործընթացից՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական շահերը սպասարկող իմքայլական պատգամավորներն այսօր գրոհելու և, ամենայն հավանականությամբ, ոչնչացնելու են երկրի դատական իշխանությունը։ Դե խորհրդարանն իրենց ձեռքում է, մտածում են՝ ինչ ցանկանան, կարող են անել։ Շատ լավ։
Բայց ի՞նչ կտա դա ՀՀ իշխանություններին և ի՞նչ կտա դա ժողովրդին։ Փաշինյանի տեսակետից, ըստ երևույթի, խոսքը գնում է երկրում տոտալ վերահսկողություն սահմանելու, ի դեմս դատական իշխանության կառավարության և ԱԺ պես հլու-հնազանդ կամակատարներ ունենալու հեռանկարի մասին։ Այլ խոսքերով՝ Նիկոլն իր նիկոլությունն է անում ու դա ինձ չի զարմացնում։ Եթե վերջինս հաջողի, ապա ժողովուրդը դրա արդյունքում կզրկվի ամեն տեսակ պաշտպանությունից և կունենա դասական բռնապետություն, որի տարբեր տարրեր, ի դեպ, արդեն ներդրվել ու արդյունավետ գործում են։
Նիկոլ Փաշինյանի սանձազերծած իրավական ամենաթողության հեռանկարներն, ըստ այդմ, կարծում եմ բավական պարզ են։ Այս դեպքում հարցը միայն մեկն է՝ կհաջողի՞ վարչապետն ավարտին հասցնել իր ծրագրած պետականակործան քաղաքականությունը։ Որովհետև ԱԺ՝ այսօրվա քվեարկությունն այդ պայքարի ավարտը չէ։ Սկիզբն է։ Դրան հետևելու են բազում գործընթացներ, որոնք կարող են սրբել, տանել Նիկոլին էլ, նիկոլաբարո մնացած երևույթներին էլ։
Մեկը ես, խոստանում եմ՝ սկսելու եմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Աջակցելու եմ Նիկոլի դեմ պայքարի ելած քաղաքական այլ ուժերի։ Ես չեմ պատրաստվում իմ երկրում հանդուրժել բռնապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Դա չլինելիք բան է։ Վստահեցնում եմ»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...