Կասկածելի գործարք, նոր ավտոմեքենա. ԿԿՀ–ն կուսումնասիրի՞ ԲԴԽ նախագահի հայտարարագիրը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով պաշտոնը ստանձնել է 2019թ. հուլիսի 19–ին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) է ներկայացրել 2019թ. գույքի եկամուտների և շահերի հայտարարագիրը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից NEWS.am–ը տեղեկացավ, որ հաշվետու տարեսկզբին ԲԴԽ նախագահը հայտարարագրել է 2015թ. արտադրության «Audi» և 2019թ արտադրության «MG» մակնիշի ավտոմեքենաներ. վերջինը նա ձեռք է բերել 2019թ. դեկտեմբերին 14 մլն 920 հազար դրամով (30 հազար ԱՄՆ դոլար)։ Տարեվերջին Վարդազարյանն ունեցել է 130 հազար ԱՄՆ դոլար բանկային ավանդ։
Որպես արժեքավոր գույք՝ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարագրել է ԽՍՀՄ տարիներին ձեռքբերված ռումինական «Ռենեսանս» կահույք և երկու արվեստի գործ։
Տարեսկզբին Վարդազարյանի բանկային հաշիվներում եղել է տարբեր արժույթների շուրջ 8500 ԱՄՆ դոլարի գումար, իսկ արդեն տարեվերջին 15.500 ԱՄՆ դոլար։ Տարեսկզբին Վարդազարյանն ունեցել է 2 մլն 700 հազար դրամ և 47 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվերջին՝ 4 մլն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար։
Որպես եկամտի աղբյուր Վարդազարյանը նշել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ստացած աշխատավարձը և հայտարարագրել 13 մլն 119 հազար դրամ գումար, մինչդեռ նա 2019թ. հուլիսի 19–ից զբաղեցնում է ԲԴԽ նախագահի պաշտոնը և հայտարարագրից հասկանալի չէ, թե որքան գումար է նա ստացել այդ կառույցից։
2019թ. տարեսկզբին Ռուբեն Վարդազարյանը հանդիսացել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երեք բնակարանի և Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում գտնվող առանձնատան միանձնյա սեփականատերը։ Սակայն 2019թ. նոյեմբերին նա վաճառել է Կենտրոնում գտնվող իր բնակարաններից երկուսը ոմն Աննա Գալստյանի՝ համապատասխանաբար 52 մլն 500 հազար դրամով (108 հազար ԱՄՆ դոլար) և 42 մլն 674 հազար դրամով (88 հազար ԱՄՆ դոլար)։ Երկու բնակարանները միևնույն անձին վաճառելու հանգամանքը, սակայն կասկածի տեղիք է տալիս։ Նկատենք, որ փողերի լվացման և օրինականացման հայտնի սխեմաներից է, երբ կանխիկ փողերի օրինականությունը ցույց տալու նպատակով ծագման աղբյուր է նշվում անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցները։ Սովորաբար, նման սխեմաների դեպքում տեղի է ունենում գույքի սեփականության իրավունքի փոխանցում հեռավոր ազգականի կամ ծանոթի, սակայն իրական սեփականատերը մնում է նույնը։ Հուսով ենք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի ԲԴԽ նախագահի հայտարարագիրը և կպարզի Վարդազարյանի կատարած գործարքի օրինականությունը։
Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի գույքի փոփոխությունը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ կամ արժանահավատ չէ, ապա հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը տասը, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ: Եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...