Ծառուկյանը չի զրկվելու մանդատից. ինչ է նախատեսում Սահմանադրությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին երեկ խորհրդարանը զրկեց անձեռնմխելիությունից եւ տվեց համաձայնություն նրան ազատությունից զրկելու համար։ ԱԱԾ-ն դիմել է դատարան նրան կալանավորելու միջնորդությամբ, եւ այսօր ժամը 19.00-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կքննվի խափանման միջոցի ընտրության հարցը, գրում է armdaily.am-ը։
Նկատենք, որ անգամ խափանման միջոց կալանքի ընտրությունից հետո Ծառուկյանը կշարունակի մնալ պատգամավոր, նա չի զրկվում մանդատից, հետեւաբար՝ այս ընթացքում եւս նա շարունակում է ստանալ պատգամավորի աշխատավարձը մինչեւ նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Այսպես, Սահմանադրությունը նախատեսում է պատգամավորի լիազորությունների դադարման (հոդված 98, մաս 1) և դադարեցման (հոդված 98, մաս 2) հիմքերը, որոնք սպառիչ են։ Սահմանադրության 98-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատգամավորի լիազորությունները դադարում են նաև նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու դեպքում։
Այսինքն՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, ապա՝ կալանավորելը նրա լիազորությունների դադարման հիմք չեն։ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են նաև յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում: Այսինքն՝ մի դեպքում խոսքը վերաբերում է լիազորությունների դադարմանը (ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռ), մյուս դեպքում՝ լիազորությունների դադարեցմանը (անհարգելի բացակայություն)։
Սրանք տարբեր հիմքեր են եւ կարելի է հետեւություն անել, որ մինչեւ համապատասխան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, նրան մանդատից զրկել չեն կարող իսկ բացակայություններն անհարգելի ճանաչելն, թերևս, անտրամաբանական կարող է լինել այս իրավիճակում։ Ի դեպ, նույն ընթացակարգն է նախատեսվում նաեւ դատավորների համար, բազմիցս տեսել ենք, որ որեւէ քրեական գործով անցնող դատավորները չեն ազատվում աշխատանքից, նրանց լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են մինչեւ դատավճռի հրապարակում, իսկ այդ ընթացքում նրանք շարունակում են աշխատավարձ ստանալ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...