Եթե դուք մինչև վերջ գնացող եք, ապա մենք այդ վերջում կանգնած ենք, եկե՛ք, տեսնենք՝ ով եք. Արեն Մկրտչյանը՝ ԲՀԿ-ականներին
Ասում եք՝ ո՞ւր էինք մենք, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներ էին հեռացվում փողոցի բանուկ մասին, ասում եմ՝ ո՞ւր էիք դուք, երբ Սերժ Սարգսյանի նախագահականի պարիսպների մոտից քարշ էին տալիս սևազգեստ մայրերին: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավորների առաջ բերված հարցադրումներին:
Մկրտչյանը հարցը բարձրացնելուց հետո ցույց տվեց մեկ լուսանկար, որտեղ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միասին էին, ասելով՝ այ, այստեղ էիք:
«Մարտի 1-ից առաջ նախագահական ընտրություններին ստացաք 300 հազար քվե և փաթեթով նվիրեցիք ՀՀԿ-ին: Հետո կոալիցվեցիք և ՀՀԿ-ի մոտ ժամավճարով ընդդինություն, ավելի ճիշտ այլընտրանք էիք աշխատում»,- ասաց նա և ցույց տվել ևս մեկ լուսանկար ԲՀԿ-ականների և ՀՀԿ-ականների մասնակցությամբ:
Պատգամավորը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ադամանդե շղթայով հովազ է նվիրել: Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը և ԲՀԿ-ն արքեաբանական առումով անհամեմատելի են, որովհետև իշխանությունը կազինոներ ու ցեմենտի գործարաններ չունի:
«Սարի գլխին դղյակ, դղյակի գլխին դղյակ, դղյակի գլխին բենթլիներով ու լի գարաժ չունենք: Մեր տներում արջերի լեշեր չունենք փռած. բա ժողովուրդը սոված է: Ասում եք՝ մեր հեղափոխության վերջը եկել է, 7 տոկոս ձայ էլ չունենք. ծանոթ պատմություն է, այդ 7 տոկոսի մասին 2018 թվականին ուրիշ խոսացող էլ կար, երբ ժողովուրդը փողոցներ էր փակում, իսկ ժամեր առաջ նույն ժողովուրդը փողոց էր բացում «Մուլտի Գրուպի» «ԿամԱզներից» ու ավտոբուսներից»,- շեշտեց պատգամավորը:
Ընդդիմադիր ուժի մինչև վերջ պայքարելու նպատակի մասին Մկրտչյանն ասաց, որ ժողովուրդն արդեն տեսել է, թե 2015 թվականին ինչպես են մինչև վերջ գնացել նրանք և ինչպես են մինչև վերջ գնացել ներկայիս իշխանությունները՝ 2008 թվականին, 2018 թվականին:
«Հեղափոխական թիմով մահվան երդում ենք տվել, այդ երդումը ուժի մեջ է հիմա և վաղը: Եթե դուք մինչև վերջ գնացող եք, ապա մենք այդ վերջում կանգնած ենք, եկե՛ք, տեսնենք՝ ով եք: Սա բացառապես իրավական գործընթաց է և պետք է միայն իրավական գնահատական տեղի ունենա: ՀՀ-ի քրեական օրենսգիրքը դառնալու է բոլոր կոռուպցիոնների սեղանի գիրքը՝ Աստվածաշունչը. չկա այլընտրանք: Ժողովրդի քվեն աճուրդի հանողները պետք է արևը տեսնեն վանդակավոր, սրան ևս չկա այլընտրանք»,- ամփոփեց նա:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...