Փաշինյանը հանձնարարել է բերման ենթարկել Վանեցյանին ուղեկցող թիկնապահներին. Արսեն Բաբայան
Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի փողոցում կանգնեցնեն ու եւ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ուղեկցող թիկնապահներին։ Այս ամսին այսօր՝ հունիսի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.
«Ինչպես արդեն բոլորս գիտենք քաղաքական իշխանության կողմից քաղաքական հակառակորդների նկատմամբ սկսվել են քաղաքական բիրտ հետապնդումներ։
Նիկոլ Փաշինյանն իրեն ենթարկվող ուժային կառույցներին անձամբ հանձնարարել է, որպեսզի հարուցեն քրեական գործեր, քննադատներին ենթարկեն ամենատարբեր ճնշումների, տանել ոստիկանության բաժիններում պահել, ստեղծել ամենատարբեր անհարմարությունները։
Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի փողոցում կանգնեցնեն ու եւ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին ուղեկցող թիկնապահներին։
Ուշադրություն, Նիկոլ Փաշինյանին տեղեկացնում եմ, որ այդպիսի որեւէ գործողություն լինելու է ակնհայտ ապօրինի այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որն ամբողությամբ թույլատրում է ֆիզիկական անձանց (նրանց կողմից պայմանագրում նշված անձանց) կյանքի և առողջության պաշտպանության նպատակով թիկնապահական ծառայությունների մատուցումը։
Արթուր Վանեցյանին համաձայն պայմանագրի այս պահին թիկնապահակական ծառայություն է մատուցում օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ ոստիկանապետի կողմից լիցենզավորված մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությունը։
Եթե այսքանից հետո բերման ենթարկելու որեւէ գործողություն իրականացվի այդ տղաների նկատմամբ, ապա այդ գործողության ապօրինության հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է հենց ինքը, Փաշինյան Նիկոլը։
Հետո չասեք, թե չէի զգուշացրել»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...