«Իշխան Զաքարյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ, սակայն հարցաքննվել է կասկածանքի շրջանակներում». Գեղամ Հակոբյան
168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07:30-ին, Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ:
Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Իշխան Զաքարյանին ազատ են արձակել: Վերջինիս փաստաբան Գեղամ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր վստահորդի տանը խուզարկություն կատարելուց հետո նրան տարել էին ԱԱԾ՝ հարցաքննության նույն այն ընտրակաշառքի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, որի փաստով, ինչքան որ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, խուզարկություն էր իրականացվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
«Հարցաքննեցին այդ գործի հետ կապված»,- ասաց Գեղամ Հակոբյանը:
Մեր հարցին, թե տանից, բացի զենքերից, որևէ փաստաթուղթ առգրավվե՞լ է արդյոք խուզարկության ժամանակ, Գեղամ Հակոբյանն ասաց, որ գործին վերաբերող որևէ բան չեն առգրավել, իսկ զենքերը եղել են օրինական, ստուգված, իրենց փաստաթղթերով:
Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանի դատավարական կարգավիճակին, նրա փաստաբանն ասաց, որ ընդհանուր կարգավիճակը վկայի է, բայց քանի որ իր վստահորդը հարցաքննվել է կասկածանքի շրջանակներում, ինչպես հաճախ է պատահում վերջին ժամանակներում, երբ հրավիրվում են որպես վկա, սակայն հարցաքննվում են այլ շրջանակում, հարցաքննվել է կասկածյալի իրավունքներով, սակայն կարգավիճակը վկայի է:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...