Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ Կայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումը Պուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը «Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայի Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ Թագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆ Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի Սիմոնս

Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԼրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել էԱպրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆԿայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումըՊուտինը երկարաձգել է Միխայիլ Գալուզինի՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայության ժամկետըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը«Չինաստանցի սուպերհայրիկը»․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը որդեգրել է շուրջ 300 երեխայիԹրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJԹագավոր Չարլզն այսօր կժամանի ԱՄՆԱրայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներինԻմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի ՍիմոնսՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունումԱշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես ՆերսիսյանՎարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն էԵրևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ ԷլիբեկյանինԼեհաստանը մտադիր է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելՋեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնումԱյսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑՆեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներումՓհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարանՄեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիԱջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքներըԸնտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտեՄալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկաններիՄեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերիՄիջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետԳերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILDՄեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքոԱռողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկաՉեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներՀայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին«Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակինԱսադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով«Շիրակ Ավիա»-ն չվերթներ կիրականացնի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղովՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՎաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ ԹրամփԹեհրանը կոշտ դիրքորոշում է որդեգրելՈւսման հրավեր Սլովակիայի Հանրապետության բուհերում սովորելու նպատակովՊարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնինՊեկինը դատապարտում է ԱՄՆ-ի «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»Հրազդանի Միկրոշրջան թաղամասում գազանջատում է սպասվում1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿՄի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀունիսի 7․ Ի՞նչ Է Սպասվում Հայաստանին՝ Ցնցումնե՞ր, Թե՞ Կայունություն. «Անկեղծ Զրույց», Գեղամ ՆազարյանԿարևոր հանգրվան Հայաստանի միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունիցՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինիՄիջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը
Հայաստան

Վարչապետը թող մեծահոգի լինի ու հրաժարական տա

ԲՀԿ-ն ակտիվ հանդիպումներ է ունենում ընդդիմադիր ուժերի հետ, բայց, միեւնույն է, իշխանափոխության կամ, ինչպես Գագիկ Ծառուկյանն ասաց՝ «կառավարությունը 100 տոկոսով» փոխելու ճանապարհը մնում է բաց։ Խորհրդարանում անվստահություն հայտնելու նախագիծ նույնիսկ չեն կարող ներկայացնել, քանի որ, ըստ օրենքի, 44 պատգամավորի ստորագրություն է հարկավոր, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին 42-ն են։ Ի՞նչ ճանապարհով է ԲՀԿ-ն իշխանափոխության հասնելու․ hraparak.am-ը զրուցել է խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ։

- Պարոն Պետրոսյան, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո ակտիվ կոնսուլտացիաներ եք անցկացնում ընդդիմադիր դաշտի խաղացողների հետ․ եթե պայքարելու եք իշխանափոխության համար, ապա ինչպե՞ս եք դա պատկերացնում, ի՞նչ ճանապարհով։

- Վարչապետը թող մեծահոգի լինի ու հրաժարական տա, իսկապես ընդունի, որ ինքը ձախողել է Հայաստանի կառավարման գործընթացը։ Մենք՝ բոլորս, շնորհակալ ենք իրեն, որ մեզ ազատեց նախորդ իշխանության ստեղծած մթնոլորտից, պայմաններից, բայց ինքը թող մեծահոգի լինի եւ ասի, որ՝ այո, չնայած ես ձեզ ազատեցի, բայց ի վիճակի չեմ պետություն կառավարել։ Ես անձամբ գնահատում եմ նրա ջանքերը․ իսկապես՝ ժողովրդին ազատեց նախորդ իշխանության լծից։ Դրանից հետո կա՛մ ԱԺ-ն ուրիշ վարչապետ կընտրի, կա՛մ կլինեն արտահերթ ընտրություններ։ Ինքն էլ է հասկանում, որ լավ ընդդիմադիր գործիչ էր, բայց պետական կառավարման գործիչ չէ։ Նա ոչ միայն չի կարողանում ներդրումներ ապահովել, այլեւ իր խամաճիկների միջոցով խոչընդոտում է ներդրումներին, իսկ Հայաստանն առանց օտարերկրյա ներդրումների չի կարող ապրել, զարգանալ։ Որ պետությունը կործանվում է, երկրորդ կարծիք չկա, ինչքան ուզում է լայվ մտնեն՝ կեղծ ժպիտով։ Ընդհանրապես, ի՞նչ է նշանակում ժպիտով խոսել վարակի մասին, սա ի՞նչ դերասանություն է, ինքը լուրջ չի վերաբերվում էս երկրի ապագային։ Մենք էլ դա ենք դատապարտում։ Թող կանգնի ասի, որ չեմ կարողանում ղեկավարել, իմը չի պետություն ղեկավարելը, թող էլի գնա դառնա ընդդիմադիր գործիչ։ Թող պահի բարոյականության կանոնները, իրեն թվում է, որ մարդկանց ահաբեկելով՝ ինչ-որ բանի՞ է հասնելու։ Սխալվում է։ Ում ուզում է՝ տանի ձերբակալի, վերջին երկու տարին մենակ դրա ականատեսն ենք։ Ես էլ կասեմ՝ հալալ է քեզ, որ վերջին պահին կարողացար ճիշտ որոշում կայացնել։

- Այսինքն՝ Ծառուկյանի քաղաքական ողջ հաշվարկը կառուցված է Նիկոլ Փաշինյանի մեծահոգությա՞ն վրա։

- Դա հաշվարկի հարց չէ։ Նիկոլ Փաշինյանն ինքը պիտի մեծահոգի գտնվի, կապ չունի՝ Ծառուկյանն իրեն կհորդորի՞, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքը պետական կառավարման գործիչ չէ, նա ձախողել է ամբողջ արտաքին քաղաքականությունը, որեւէ երկրի հետ բարիդրացիական հարաբերություն չունենք, ներքին իրավական անվտանգությունը չկարողացավ պահպանել, օրը մի ԱԱԾ տնօրեն է փոխում, ոստիկանապետ է փոխում։ Ազգային անվտանգությունը լուրջ ոլորտ է, պետք է լրջորեն մոտենալ։ Հիմա էդ մարդն ամաչում է երեւի խոստովանել, որ պետական կառավարումից գլուխ չի հանում։ Էլի եմ ասում՝ որպես ընդդիմադիր, երեւելի էր։

- Լավ, ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում, որ երկիր չի կարողանում կառավարել, ու հրաժարական չի տալիս, ի՞նչ եք անում դուք։

- Հրաժարական չի տա՝ մենք էլ կշարունակենք մեր ընդդիմադիր գործունեությունը։ Հիշում եք, չէ՞, որ ինքն ասում էր՝ ժողովուրդը որ պահին ոտքի կանգնեց ու ասաց, որ ես արժանի չեմ եւ վստահություն չեմ ներշնչում, կհեռանամ։ Հիմա ինքը չի՞ տեսնում ժողովրդի վերաբերմունքը ոնց է փոխվել, այդ ո՞նց է չափում ժողովրդի վերաբերմունքը։ Եթե իրենք հիմք են ընդունում ընտրություններին ստացած ձայները, ապա պիտի ուշադիր լինեն, որ ընտրություններին, կարծեմ, ընտրազանգվածի 47 տոկոսն է մասնակցել, այն էլ իրենց ձայն է տվել 70 տոկոսը։ Այսինքն՝ դրանով չի կարող չափել, եթե ինքը հասարակական տրամադրություններով էր ղեկավարում, ապա թող բարի լինի՝ հիմա էլ այդ տրամադրություններով ղեկավարի, անվախ լինի, վախկոտ չլինի ու ասի, որ ժողովրդի մեծամասնությունն ինձ չի ընտրել, դժգոհ է, ես անելիք չունեմ։

- Իսկ դուք չափե՞լ եք այդ տրամադրությունները, որտե՞ղ եք տեսել, որ մեծամասնությունն իսկապես դժգոհ է իշխանություններից։

- Դուրս եկեք փողոց ու հարցրեք, անանուն հարցում իրականացրեք ու տեսեք, թե քանի տոկոսն է իրեն վստահում։ Ինքը հենց դրանից է ահաբեկված, դրանից է գալարվում, ջղաձգումների մեջ է ու նոր ձերբակալություններով է սպառնում։ Ո՞վ է տեսել մի երկիր, որտեղ, պայմանական ասած, հեղափոխության առաջնորդը փոխանակ երկիր կառուցի, երկու տարի միայն ձերբակալություններով կամ դրանց սպառնալիքով է զբաղված։ Սա նշանակում է, որ ինքն էլ է հասկանում, որ սխալ տեղ է հայտնվել։

- Որպեսզի Նիկոլ Փաշինյանին ու իշխանությանը ցույց տաք, որ իսկապես հանրային մեծ դժգոհություն կա, հնարավո՞ր է առաջիկայում փողոցային ակցիաներ նախաձեռնեք, հանրահավաքներ։

- Ես չեմ կարող ասել, դա քաղաքական ուժի որոշելիքն է։ Ոչինչ չի բացառվում, բայց այս պահին նման որոշում չկա։ Բայց եթե Փաշինյանը մտածում է ժողովրդի մասին, չպետք է ժողովրդի մեջ իրարանցում հարուցի, պարզ է՝ իշխանություն կորցնելը, հանձնելը դժվար բան է, թեեւ նա դժվարությամբ ձեռք չբերեց իշխանությունը, ժողովուրդն այնքան զզված էր, որ ամեն ինչ հեշտ եղավ։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ժողովրդական գործիչ է, պետք է ասի, որ ի վիճակի չէ երկիր կառավարել։

- Իշխանությունն այն կարծիքին չէ, որ վատ է կառավարում, հերթով թվարկում են, թե ինչ են արել իշխանափոխությունից հետո․․․

- Բայց դուք հասարակության մեջ նայեք։ Ախր, պարտադիր չէ, որ ժողովուրդը․․․ Դուք հասկանո՞ւմ եք՝ մարդիկ սոված են, մարդ կա՝ վիճակը չի ներում ցույցի մասնակցի, բայց դա չի նշանակում, որ ինքը համաձայն է այս վիճակին։ Ինչքա՞ն կարան մարդիկ ցույցեր անեն, հո երկու տարին մեկ հարյուր հազարներով փողոց դուրս չե՞ն գալու, ինչո՞ւ երկու տարի առաջ դուրս եկան, մերժեցին Սերժ Սարգսյանին․ հույս ունեին, որ կունենան իրենց խնդիրների նկատմամբ ուշադիր իշխանություն, արժանապատիվ աշխատանք, երաշխավորված կրթություն, մարդիկ այսօր հասկանում են, որ ոչ միայն առաջընթաց չեն արձանագրել, այլեւ հետընթաց կա։ Վարչապետն այնքան պարապ լինի, որ օրը մի քանի անգամ մի քանի տողանոց գրառումնե՞ր անի, կամ մարզպետները, մարզերի խնդիրները թողած, ընգել են Ծառուկյանի ետեւից, արխիվներից նյութեր են պեղում ու հրապարակում։ Նիկոլ Փաշինյանի դժբախտությունն էլ սա է, որ չկարողացավ համախմբել կարող ուժերի, նա իր կողքը հավաքեց նրանց, ովքեր քայլել էին հետը, շիշ էին բռնել, ջուր էին տվել, քրտինքը սրբել, չգիտեմ… Նա չկարողացավ ասել՝ կապ չունի, թե ով է քայլել իմ հետ, երկիրը պետք է փրկել, ինքը երկրի վարչապետն է, ոչ թե քայլածների։

- Խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու մասին է խոսվում. «Իմ քայլում» կլինե՞ն ընդդիմությանն աջակցողներ, եւ, ըստ Ձեզ, ԲՀԿ-ն ե՞րբ կնախաձեռնի նման գործընթաց։

- Ինքն իր թիմակիցներին շատ անգամներ ե՛ւ նեղացնելու, ե՛ւ ուրախացնելու առիթներ է ունեցել, բայց ես չեմ կարող ասել՝ իր թիմակիցներն ինչ կեցվածք կընդունեն։ Իսկ ԲՀԿ-ում այս պահին անվստահություն հայտնելու որոշում դեռեւս չկա։

- Կոչ արվեց «առողջ ուժերին» համախմբվել․ ո՞ր ուժերն են առողջ համարվելու։

- Ես նկատի ունեմ այն ուժերին, ովքեր իսկապես մտահոգ են Հայաստանի Հանրապետությունը կործանումից փրկելու համար։ Նախկինում շռայլ ժամանակներ էին, եւ կարողանում էինք ընտրություն կատարել՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ։ Հիմա վիճակն այնքան է վատացել, որ մեզ համար քաղաքական ուժի անվանումն ու անցյալը կապ չունեն, եթե մենք տվյալ ուժի մեջ տեսնում ենք իրական եւ կենսունակ պատրաստվածություն երկիրն այս վիճակից դուրս բերելու հարցում, պատրաստ ենք համագործակցության համար լսել, քննարկել։

- Անգամ ՀՀԿ-ի՞ հետ։

- Որեւէ կուսակցություն մեր թշնամին չէ, եւ եթե երկիրը փրկելու հարցում ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կարող է օգնել, մենք չենք զլանա այդ օգնությունն ընդունել, շեշտում եմ՝ եթե դրա նպատակը երկիրը փրկելն է։

- Եթե ամփոփենք, ստացվում է՝ ԲՀԿ-ն ասում է՝ «երկիր ենք կորցնում», բայց հստակ քայլեր չունի այդ «կործանումը» կասեցնելու ուղղությամբ։

- Հստակ քայլերի հաջորդականությունն օրենքով է սահմանված, մենք հիմա պետք է տեսնենք՝ որ ուժերն են կիսում մեր մոտեցումը, եւ ովքեր ու ինչ ձեւով են պատրաստակամ այս վիճակից դուրս բերել երկիրը, դրանից հետո կքննարկենք ճանապարհները։ Որեւէ ձեւով որեւէ համագործակցություն ամոթալի չէ, հակառակը՝ Ծառուկյանին այսօր պետք է հարգանք մատուցել, որ այսօր իր սեփական խնդիրները թողած՝ ընկել է պետությունը փրկելու գաղափարի ետեւից եւ կանգնել է ժողովրդի կողքին։ Մի բան էլ մեղադրանքներ են հնչեցնում, ինչ-որ անձնական վիրավորանքներ հասցնում, պատմություններ հնարում։