Գլխավոր դատախազի հայրը 20.000 դոլարով LEXUS է գնել. Արթուր Դավթյանի ընտանիքի ունեցվածքը
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա ընտանիքի եկամուտները նախորդ տարվա ընթացքում էականորեն չեն փոխվել, փոխարենը արժեքավոր գույք է ձեռքբերել գլխավոր դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ 2019թ. ընթացքում գլխավոր դատախազի հայրը 20.000 դոլարով գնել է 2014թ. LEXUS մակնիշի ավտոմեքենա։
2019թ. Արթուր Դավթյանը հայտարարագրել է երկու բնակելի տուն և երկու հողամաս։ Ըստ հայտարարագրի՝ նա հանդիսանում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակելի տան ½–ի սեփականատերը, որը նա 2017թ. ձեռք է բերել 40 մլն դրամով։ Նա միաժամանակ հանդիսանում է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում երկու հողամասի և մեկ բնակելի տան համատեղ սեփականատերը։
Տարեսկզբին գլխավոր դատախազի բանկային հաշվին եղել 6 մլն 629 հազար դրամ գումար, որն արդեն տարեվերջին դարձել է 5 մլն 812 հազար դրամ։ Իսկ գլխավոր դատախազի կանխիկ գումարը տարեսկզբին եղել է 1 մլն 370 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 5 մլն 800 հազար դրամ:
Իսկ ինչ վերաբերում է ստացած եկամուտներին, ապա 16 մլն դրամ նա վաստակել է գլխավոր դատախազ աշխատելու արդյունքում, 43 հազար դրամ, Երևանի Պետական համալսարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն և 2 մլն դրամից ավելի գումար Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ–ից ստացված գումարը վերաբերում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վերադարձվող եկամտային հարկին։ Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է շուրջ 1 մլն դրամ, որից «մաքուր» աշխատավարձը՝ շուրջ 700.000 դրամ։ Հայտարարագրից հետևում է, որ գլխավոր դատախազը մեկ տարվա ընթացքում ստացել է շուրջ 7 մլն 700 հազար դրամ (16.000 ԱՄՆ դոլար) պարգևավճար և հավելավճար, այսինքն՝ ամեն ամիս, գրեթե իր աշխատավարձի չափով պարգևատրվել է (միջինում՝ 640.000 դրամ)։
Գլխավոր դատախազի կինը՝ Անի Դավթյանը, ունի համատեղ սեփականության հինգ հողամաս՝ Հոռոմում: Նրա բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 96 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ: Երևանի պետական համալսարանից որպես աշխատանքի վարձատրություն նա ստացել է 754 հազար դրամ:
Գլխավոր դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը, ով նույնպես բաժնեմաս ունի Աջափնյակում գտնվող տնից, որպես համատեղ սեփականություն հայտարարագրել է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում գտնվող երեք հողամաս և մեկ բնակելի տուն։
Սարգիս Դավթյանը հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է մեկ բեռնատար և երկու մարդատար տրանսպորտային միջոց՝ ZIL, GAZ, HYUNDAI մակնիշների։ 2019թ. ընթացքում գլխավոր դատախազի հայրը 10 մլն դրամով (20.000 դոլար) ձեռք է բերել 2014թ. LEXUS մակնիշի ավտոմեքենա։
Սարգիս Դավթյանը տարեսկզբին ունեցել է կանխիկ՝ 3 մլն 800 հազար դրամ, անկանխիկ՝ 1 մլն դրամ, իսկ տարվա վերջում կանխիկ գումարը կազմել է 800 հազար դրամ, իսկ բանկային հաշվինը՝ 530 հազար դրամ։
Մեկ տարվա ընթացքում Սարգիս Դավթյանը վաստակել է 8 մլն 122 հազար դրամ գումար, որից՝ 4 մլն 922 հազարը «Այբիէմթի լոգիստիկ» ՍՊԸ–ում աշխատելու դիմաց, իսկ 3 մլն 200 հազար դրամ նա վաստակել է է շուկայից. ենթադրվում է՝ գյուղմթերքի վաճառքից է գոյացել գումարը։ Ի դեպ՝ «Այբիէմթի լոգիստիկ» անվանումով ՍՊԸ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գոյություն չունի։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...