Քյարամյանը նախկինում երկու անգամ փորձել է համալրել ԱԱԾ շարքերը
Տարիներ առաջ Քյարամյանը ջանում էր համալրել ԱԱԾ շարքերը, բայց նախկինում, նրան նման շանս չի տրվել: Այս մասին գրում է yerevan.today-ը։
«Արգիշտի Քյարամյանի նշանակումը Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում շարունակում է բուռն քննարկումների թեմա մնալ: Պատճառը երիտպաշտոնյայի կարճ և խոսուն կենսագրությունը չէ, ոչ էլ կուսակրոն քահանայից սերված լինելու փաստը, կամ էլ տարիքին ոչ բնորոշ ահռելի ունեցվածքը, որը, ի դեպ, կուտակել է՝ ՊԵԿ-ում, դատախազությունում և ՊՎԾ-ում պաշտոնավարման տարիներին զուգահեռ, որոնք ոչ մի կերպ համադրելի չեն պետծառայողի զուսպ աշխատավարձի հետ։ ԱԱԾ ծառայակիցները հիշում են, թե ինչպես էր Քյարամյանը ջանում համալրել իրենց շարքերը, բայց նախկինում, նրան նման շանս չի տրվել: Պարզվում է՝ դեռ տարիներ առաջ Արգիշտի Քյարամյանը երկու անգամ դիմել է ԱԱԾ աշխատանքի անցնելու նպատակով, սակայն երկու դեպքում էլ չի հաղթահարել առաջադրանքը: Yerevan․Today-ին փոխանցեցին, որ ոչ թե կենսգրության մեջ են որոշակի «կիկսեր» գտել, այլ զուտ կարողությունների գնահատման հարց է եղել»:
Yerevan․Today-ին տեղեկություն փոխանցողները տարեթվեր չեն նշել, սակայն ընդգծել են՝ համակարգ մտնելու առաջին փորձը Քյարամյանն արել է Գորիկ Հակոբյանի ղեկավարման տարիներին, երկրորդ ձախողումը Գեորգի Կուտոյանի պաշտոնավարման շրջանում է եղել:
«Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ոչ բավարար ունակությունների պատճառով ԱԱԾ օպեր չդարձած անձը հեղափոխական իշխանության չափանիշներով լրիվ ունակ է տնօրինել ազգային անվտանգությունը պահպանող մի ամբողջ կառույց, որն ունի ստրատեգիական նշանակություն ու հատկապես այս շրջանում կանգնած է թե՛ արտաքին և թե՛ ներքին բազում մարտահրավերների առաջ»:
Yerevan.today-ը գրում է, որ ըստ էության, այս նշանակումը «լրիվ տեղավորվում է ժանրի կանոնների մեջ, բայց ինչպես ԱԱԾ-ական հին կադրավիկն է նշում՝ համակարգի ներսում այսպիսի տվյալներով անձը այսօր հրահանգելու իրավունք է ստացել, բայց դեռ լուրջ հարց է՝ որքան կձգի»:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...