Քեյթ Միդլթոնը դատի կտա Tatler ամսագրին
Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, հայտարարել են, որ պատրաստվում են դատի տալ Tatler ամսագրին՝ Քեմբրիջի դքսուհու մասին քննադատական հոդվածի պատճառով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Խոսքը «Екатерина Великая» հոդվածի մասին է: Հրապարակման մեջ գրվում է, որ Քեյթ Միդլթոնի վրա բազմաթիվ լրացուցիչ աշխատանքներ են ընկել այն բանից հետո, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվել են իրենց թագավորական պարտականություններից: Այս ամենի հետևանքով Միդլթոնը նյարդային նոպայի մեջ է: Հրապարակումը նաև հաղորդում է դքսուհու՝ սնվելու հետ կապված որոշ խանգարումների մասին, ինչը նրան դարձնում է տգեղ և «նիհար, ինչպես արքայադուստր Դիանան»: Բացի դրանից՝ նյութը բացահայտում է մանրամասներ Քեյթի և Սասեքսի նախկին դքսուհու միջև վատ հարաբերությունների մասին:
Քենսինգթոնի պալատը հերքել է արքայազն Ուիլյամի կնոջ սթրեսային վիճակի մասին լուրերը, իսկ թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նյութը համաձայնեցված չի եղել նախքան հրապարակումը: Միևնույն ժամանակ, ամսագրի գլխավոր խմբագիրը պնդում է, որ պալատը գիտեր այդ համարի հրապարակման մասին:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)