Պուտինը կարող է հարցնել՝ իմ ինադո՞ւ ես Քոչարյանին պահում բանտում․ Հրանտ Բագրատյան
Լավրովի հայտարարությունում մի հետաքրքիր ակնարկ կար․ նա ուզում էր ասել՝ լսեք, հայեր, այժմ քննարկվում է փուլային տարբերակը։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային ծրագրում ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով։
«Ես այսպես եմ հասկանում․ Ռուսաստանում ձգտում է տարածաշրջանային լիդերության եւ բացահայտելով այդ բանակցությունները՝ օգնեց մեզ։ Այսօր գոյություն չունեն Փաշինյան-Պուտին հարաբերություններ, քանի որ Ռուսաստանը չի վստահում Հայաստանին։ Պատճառն այն է, որ Հայաստանը վերածվել է հակառուսական տարածքի։ Տեսեք, Հայաստանում ռադիոկայան կա, որը հայհոյում է Ռուսաստանին, բայց Սպուտնիկ Արմենիան Ամերիկային չի հայհոյում, պատահում է մի պատգամավոր ամբիոնից հայհոյում է Ռուսաստանին, իսկ մեկը չի մոտենում ամբիոնին, հակառակն ասի, թե մենք այդպես չենք մտածում»։
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործին, Հրանտ Բագրատյանն ասել է, ի վերջո նա 10 տարի պետության նախագահ է եղել, 2 տարի բանտարկված է, եւ վաղը կարող է պարզվել՝ անմեղ է, եւ ազատ արձակվի․
«Մի՞թե վիրավորական չէ։ Տարիներն անցնում են, գործն առաջ չի շարժվում։ Նա հակակերպար է ստեղծել եւ պայքարում է այդ կերպարի դեմ։ Ռուսաստանի նախագահը բացահայտ շահագրգռություն է ցույց տվել այդ գործի հանդեպ։ Եվ Պուտինը կարող է հարցնել՝ իմ ինադո՞ւ ես Քոչարյանին պահում բանտում»։
Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններում էլ Հրանտ Բագրատյանը տեսնում է անվստահություն․ «Արևմուտքը Փաշինյանի վզից բռնել ու կախել է։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանին ո՛չ արևմուտքն է բանի տեղ դնում, ո՛չ՝ Ռուսաստանը»։
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Արևմուտքի հետ հարաբերություններում էլ խնդիրներ կան, Հրանտ Բագրատյանը պատասխանել է․ «Արևմուտքը հասկացել է, որ գործ ունի թույլ մարդու հետ։ Որքան իրենք քիչ ուշադրություն դարձնեն Փաշինյանին, այնքան շատ նա հակառուսական կլինի»։
Հրանտ Բագրատյանը չգիտի՝ ինչ է մտածում այս ամենի շուրջ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը․ «Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանի համար փող ծախսել։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանը կորցնում է, Արևմուտքի հետ էլ չի շահում»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...