Նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու օրենքի նախագիծ. Զոհրաբյան
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը, ինչը նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու օրենքի նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը, ինչը նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու օրենքի նախագիծ:
Եվ քանի որ ինձ առաջարկվեց, եթե շատ եմ ուզում, հանդես գալ նման նախաձեռնությամբ, չեմ կարող մերժել մեծամասնության իմ գործընկերներին եւ ներկայացնում եմ օրենքի նախագիծ` մեծամասնությանն ու կառավաությանն անհարմարություններ պատճառող երեւույթները ԱԺ-ի միջոցով չեղարկելու օրենքի նախագիծ:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր՝ 19.1-րդ գլուխ՝ հետեւյալ բովանդակությամբ.
<<ԳԼՈՒԽ 19.1. ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՃԱՌՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ
Հոդված 86.1. Անհարմարություններ պատճառող երեւույթները չեղարկելու նախագծի ընդունումը
1. Կառավարող խմբակցությանը կամ կառավարությանը անհարմարություններ պատճառող ժամանակամիջոցները (օր, շաբաթ, ամիս կամ տարի), բնական երեւույթները (փոթորիկ, կարկուտ, երաշտ, սոդանք, աննախադեպ ցուրտ, աննախադեպ շոգ) կամ՝ նախկինում արված հայտարարությունները (այսուհետ՝ անհարմարություններ պատճառող երեւույթներ) չեղարկելու անհրաժեշտության դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդը կարող է ներկայացնել անհարմարություններ պատճառող երեւույթը չեղարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ եւ 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում եւ ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 88/132-երորդով:
2. Անհարմարություններ պատճառող երեւույթները չեղարկելու նախագիծը միանգամից չընդունելու դեպքում երեք ժամվա ընթացքում իրավունքի ուժով գումարվում է Ազգային Ժողովի արտահերթ նիստ՝ նույն նախագիծը պարտադիր ընդունելու հրամայական օրակարգով:
Հոդված 86.2. Անհարմարություններ պատճառող երեւույթները չեղարկելու իրավական հետեւանքները
1. Անհարմարություններ պատճառող երեւույթները չեղարկելու դեպքում դրանք իրավունքի ուժով համարվում են տեղի չունեցած:
2. Անհարմարություններ պատճառող չեղարկված երեւույթների վկայակոչումն արգելվում է իրավունքի ուժով եւ իրավունքի ուժով հավասարեցվում է սուտ մատնությանը, զրպարտությանը ու առհասարակ՝ դաղալությանը:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման նախորդող oրը»։

















































Լինելով անձեռնմխելի՝ Արմեն Չարչյանը չի կարող, առանց Աժ թույլտվության, ազատությունից զրկվել
«Լինելու եմ քաղաքական առաջնագծում». Ի՞նչ ՀԿ է հիմնել Նաիրա Զոհրաբյանը
Նիկոլը պատրաստվում է քաղաքացիական բախումների
Նաիրա Զոհրաբյանի կոչը Վեհափառին
Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը պիտի կալանավորվի եւ կանգնի արդարադատության առաջ (տեսանյութ)
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...