Ընդդեեմ Զարուհի Փոստանջյանի դուրս են եկել երկու քաջ երիտասարդներ
Երևանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը չեն պատրաստվում վայր դնել իրենց մանդարտենրը։ Հիշեցնենք՝ կուսակցությունը անվստահություն է հայտնել նրանց այն հիմքով, որ հրաժարվել են կատարել ստանձնած պարտականությունները։
Այսօր հրավիրած ասուլիսում ավագանու 2 անդամները տեղեկացրին, որ հիմնական տարաձայնությունը գործելաոճի մեջ է։
Հայկ Պետրոսյանը, անդրադառնալով կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գործելաոճին, նշում է. «Քաղաքապետարանի գործունեությունը չպետք է դարձնել թատրոն։ Եթե ակտիվորեն աշխատանքի իմիտացիա ես անում, բայց արդյունք չկա, դա խոչընդոտում է ժողովրդավարությանն ու առողջ քաղաքական գործունեությանը»։
Իսկ տիկին Փոստանջյանի խոստացած դժոխն արդյո՞ք իր արդյունքը կտա. ըստ Հայ Պետրոսյանի. «Եթե մենք ասում ենք դժոխք, ենթադրվում է, որ մեկը պետք է պատժվի, խնդիր պետք է լուծվի»։
«Վայր դնել մանդատները այն մեղադրանքների հիմքով, որ նրանք են ներկայացրել՝ չսպասեք»,- ասում է Մնացական Պարակշիևը. «Սկանդալային ոճ որդեգրելը միայն բացասական հետևանքների է բերում, դա խոսում է քաղաքական մշակույթի բացակայության մասին»։
Ի դեպ, բանախոսները մի անտրամաբանական քայլ են մատնանշում կուսակցության ղեկավար կազմի կողմից. «Մեզ ասում են՝ մանդատը վայր դրեք, բայց դարձեք կուսակցության անդամ»։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...