Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներ Նոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարում Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը Մեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ Գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ Միջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը Չաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. Bloomberg Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարելՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանըՔննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերըԻրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռԵթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարելՀավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներՆախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՄոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի

Օրվա ամփոփում. 19.05.2020

Մայիսի 19-ին Խորհրդային Միությունում նշում էին Պիոներիայի հիմնադրման օրը: Այդ օրը երրորդ դասարանցիների մեծ մասը պիոներ էր դառնում եւ խոստանում լինել միշտ պատրաստ: Խորհրդային Միությունն արդեն երեսուն տարի չկա, բայց պիոներները՝ միշտ պատրաստները կան:

Պետք է՝ կհավատան, որ կորոնավիրուսն աշխարհի ամենասարսափելի հիվանդությունն է եւ կազմակերպված, բայց իրականում անկազմակերպ եւ քյալագյոզավարի կպայքարեն այն վերացնելու համար: Պետք լինի՝ ամեն ինչ կանեն, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը ամենաշատը հենց իրենց վստահված գոտում լինի: Հանձնարարականի դեպքում միշտպատրաստները կգնան դատարաններ կշրջափակեն կամ կհավաքվեն Ազգային ժողովի մոտ, իրականում չհասկանալով, թե ինչու համար:

Պիոներների օրը ժամանակակից կամ նեոպիոներները նշանավորեցին մի քանի կարեւոր իրադարձություններով: Նախ առավոտ շուտ հասցրեցին հայտարարել, որ Հայաստանում եւս 218 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Ի դեպ, հարեւան Վրաստանում վարակվել էր միայն մեկը:

Իսկ հետո միշտպատրաստների առաջնորդը սպառնաց, որ տուգանելու է բոլորին, ով կհանդգնի դիմակ չկրել: Եւ սա այն մարդը, որը ժողովրդին իրար գլխի էր հավաքում, որ համոզի, որ Հայաստանի բարեկեցությունը կախված է նրանից, որ ՍԴ-ն կգլխավորի ոչ թե Հրայր Թովմասյանը, այլ իր սրտի փաստաբան Վահե Գրիգորյանը:

Վարչապետը, կարծես թե, մոռացել է, որ ինքը վարչապետ է: Այսօր անում էր արտահայտություններ, որոնք անում էին պիոներները չորրորդ կամ հինգերորդ դասարանում: Ի՞նչ է նշանակում ասել, թե ինձ ասում են ապացուցիր, թե ուղտ չես: Չէ, համաձայնեք, սա վարչապետի, անգամ համատիրության ղեկավարի մակարդակ չէ:

Կամ ի՞նչ է նշանակում ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք արտահայտությունը: Մի՞թե պետության ղեկավարը պարտավոր չէ հերքել կամ դիմել իրավապահներին, երբ հնչում են շատ լուրջ եւ կոնկրետ մեղադրանքներ: Պատկերացնո՞ւմ եք Բիլ Քլինթոնն ասեր՝ ուզում եք հավատացեք, թե Մոնիկայի հետ սեքս եմ արել, ուզում եք՝ ոչ, կամ Նիկոլյա Սարկոզին ասեր ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ եւ հրաժարվեր գնալ դատարան կամ հարցաքննության:

Մեզ մոտ ամեն ինչ էլ հնարավոր է: Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ չի վստահում դատական համակարգին եւ չի պատրաստվում կատարել որոշումը եւ մնաց իր պաշտոնին, չնայած երեկ ասում էր, թե իր չվստահած համակարգին է հանձնելու նրանց տվյալները, ովքեր չեն հավատում կորոնավիրուսին:

Ի դեպ, Թորոսյան Արսենը կարող է իրավապահներին փոխանցել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու տվյալները, որն այսօր հայտարարեց, որ կորոնավիրուսը հորինվածք է եւ այն կանհետանա նոյեմբերի երեքին:  

Հարկ է նշել, որ օրվա ամենակարեւոր եւ նշանակալից իրադարձություններից է նաեւ Սոչիից ՀՀ 212 քաղաքացիների վերադարձը Հայաստան: Նրանք Ռուսաստանում էին մնացել կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Բացասական լրահոսի միջից առանձնանում է նաեւ լուրը, որ Տաթեւիկ Ռեւազյանը որդի է ունեցել: Հուսանք, որ նա կմնա Դանիայում եւ կզբաղվի երեխայի դաստիարակությամբ, բայց ոչ այնպես, ինչպես վարվում էր Հայաստանի քաղավիացիայի հետ:

 

Իսկ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն նյարդայնացած Կրասնոդարում եւ Վորոնեժում հայկական ծխախոտով բեռնված օդանավերի կալանավորումից սպառնում էր հպարտ եւ դուխով իր ընտրողներին, որ, ով դիմակ չկրի, տուգանելու է եւ դեռ մի բան էլ մատ թափ տվեց եւ ասաց, թե չասեք աղքատ ենք, անապահով ենք եւ այլն ու եւ այլն: 

Նյարդայնության ապացույց է նաեւ Նարեկ Մալյանի դեմ քրեական գործի հարուցումը եւ Արթուր Դանիելյանին հարցաքնության հրավիրելը: 

Գուցե Փաշինյանին նյարդայնացնում է նաեւ այն, որ չկարողացավ ՍԴ-ն իրենով անել: Այսօր արդեն Վենետիկի հանձնաժողովը լավ լուր համարեց այն, որ ՀՀ կառավարությունը ՍԴ-ի հարցով դիմել է իրենց: Հիշեցնենք, որ իմքայլական մի կարկառուն պատգամավոր, որին վստահվել էր հանրաքվեն հորով-մորով անելու օպերացիան, պնդում էր, թե Վենետիկի հանձնաժողովում կոռուպցիոներներ են նստած:

Շատ կարեւոր եւ շատ բան ասող եւս մեկ լուր. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը հրաժարական է տվել, չհանդուրժելով Արգիշտի Քյարամյանի մուտքը Անվտանգության ծառայություն: Հնարավոր է սա եւս նյարդայնացրել էր Նիկոլ Փաշինյանին, որն այսօր ավելի քան նյարդայնացած էր եւ ավելի քան անհամոզիչ:

Եւ օրն ամփոփենք կրկին կորոնավիրուսային թեմայով: Մինչ ՀՀ իշխանությունները սարսափազդու թվերով վախեցնում են հայաստանցիներին, այս շոգին պարտադրում դիմակ եւ ձեռնոց կրել, երբ դա առողջությանը միայն ու միայն վնաս է, Իտալիան եւ Իսպանիան բացում են ծովափերը, նույնն անում է եւ Վրաստանը, իսկ ԱՄՆ նախագահը վերջնագիր է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)` եթե կառույցը «էական բարեփոխումներ չանի» առաջիկա 30 օրում:

 

Թրամփն արդեն մի քանի անգամ հստակ ակնարկել է, որ կորոնավիրուսային այս արկածախնդրության համար ԱՀԿ-ն եւ նրանց թիկունքում կանգնածները, մեղմ ասած, բացատրություն են տալու:

Top-News.am