Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներ Նոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարում Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը Մեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ Գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ Միջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը Չաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. Bloomberg Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարելՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանըՔննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերըԻրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռԵթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարելՀավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներՆախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՄոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի
Մամուլ

Զրո ցուցմունք․ Սեդրակ Քոչարյանը 1 տարում առերեսվել է 1 հոգու հետ

«Հրապարակ»-ը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը դեռ անցած տարի փետրվարին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։

Թեպետ մեկ տարուց ավելի է անցել, սակայն քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իր ենթադրությունով՝ Սեդրակ Քոչարյանի դեմ ցուցմունքներ չկան։

«0 ցուցմունք, ես ենթադրում եմ դա, որովհետեւ, եթե լինեին այդպիսիք, ապա ենթադրվում է եւ օրենքն էլ դա պահանջում է, որպեսզի կատարվեն առերեսումներ, ընդամենը 1 առերեսում է կատարվել, այն էլ մենք չհայտնաբերեցինք առանձնապես այնպիսի բան, որը Սեդրակ Քոչարյանի դեմ լիներ։ Չեմ կարող ասել, թե ում հետ է առերեսվել, բայց առերեսման ժամանակ որեւէ բան ի հայտ չի եկել, որը կարելի էր մեկնաբանել ի վնաս Սեդրակ Քոչարյանին»,-նշեց Ալումյանը։

Ըստ պաշտպանի՝ քննչական շատ գործողություններ են կատարվել․ «Գործողություն կար, որը բողոքարկել ենք։ Հենց հիմա Վերաքննիչ դատարանում քննվում է մեկը, նախաքննության հետ կապված բողոք է, որը չեմ ուզում մանրամասնել։ Համենայնդեպս, նախաքննական մարմնի գործողություններ ենք վիճարկել»։

Պաշտպանական կողմը համարում է, որ այս քրեական գործը կարճման ենթակա է, օբյեկտիվ քննության դեպքում էլ այլընտրանք չկա․ «Այս եղած նախաքննությունը, եթե վերլուծում եմ, ապա ոչ օբյեկտիվ եմ գնահատում։ Նաեւ ենթադրում եմ, որ, եթե իր դեմ ցուցմունքներ լինեին, ապա առերեսումներ կլինեին նաեւ այլ անձանց հետ։ Սա ուղղակի վերլուծելով իրավիճակը այդպես եմ կարծում»։

Նշենք, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում նշված էր՝ Սեդրակ Քոչարյանը պետական բյուջե չվճարված հարկից առաջացած գումարները միախառնել է իր բանկային հաշվին եղած միլիոնների հետ, դրանց օրինական տեսք տալու համար, և ի վերջո այդ եկամուտներն ուղղել է «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելուն։

Իրավապահների պնդմամբ՝ Քոչարյանին պատկանող ՍՊ ընկերության տնօրենը՝ Ալեքսան Որսկանյանը, ընդունել է մեղքը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածով։

Սեդրակ Քոչարյանը իր դեմ քրեական գործի հարուցումը համարում է իր ընտանիքի հանդեպ վայրագ ու բարոյականությունից զուրկ իշխանական հարձակում։

Դեռ սեպտեմբերին 2rd.am-ին տված հարցազրույցում իր ընտանիքի բինզես գործունեության մասին Ռոբետր Քոչարյանը նշել էր, որ «ընտանիքի անդամները երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, 15-16 տարի է զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են»: