Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներ Նոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարում Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը Մեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ Գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ Միջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը Չաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. Bloomberg Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարելՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանըՔննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերըԻրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռԵթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարելՀավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներՆախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՄոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի
Հայաստան

Փաշինյանը բոլորիդ խաբել է. ինչու են ազատել անձնագրային եւ վիզաների վարչության պետին

ՀՀ Վարչապետի ֆեյսբուքյան էջում 2020 թ․ հունվարի 25-ին հրապարակվել էր մի կնոջ դիմում, թե` շուրջ 20 տարի Կանադայում բնակվելուց հետո, 2019 թվականի հուլիսին վերադարձել է Հայաստան եւ ՀՀ քաղաքացիություն ու անձնագիր ստանալու համար դիմել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, ինչպես եւ այլ գերատեսչություններ, սակայն պատկան մարմինների ծառայողների մասնագիտական ցածր որակի արդյունքում գործընթացը տեւել է շուրջ հինգ ամիս, նաեւ իր նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք։

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը հայտնում է, որ այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն: Պարզվել է, որ կինը 2019թ. հուլիսի 30-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության անձնագրային բաժին` ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրով: Քանի որ կինը Կանադայում փոխել էր ազգանունը, ուստի նա ուղղորդվել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Կենտրոնի եւ Նորք-Մարաշի տարածքային բաժին՝ ազգանվան փոփոխության վերաբերյալ ակտ ստանալու համար։

ՔԿԱԳ մարմնի կողմից տրամադրված ամուսնության ակտի հիման վրա նույն թվականի հոկտեմբերի 24-ին կինը դիմել է ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունք եւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, այսինքն՝ ԱՎՎ դիմելուց շուրջ երեք ամիս անց ձեւակերպվել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, որը ստացել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին:

Միաժամանակ պարզվել է, որ ոստիկանության ԱՎՎ քաղաքացիության բաժնի պետը կնոջն անձնագրային բաժին ուղղորդելիս դրսեւորել է քաղաքացիական ծառայողին ոչ հարիր վարքագիծ, սպասարկել է անքաղաքավարի ու բարեվարքության նորմերի խախտումներով։

Բացի այդ, անձնագրային բաժնի աշխատակցուհին սպասարկելիս նրա հետ վարել է անհարկի խոսակցություն. տեղեկանալով, որ նա Հայաստան է վերադարձել Կանադայից, մեղադրական տոնով հարցրել է, թե ինչու է վերադարձել, եւ տեղեկանալով, որ վերադարձը կապված է ՀՀ Վարչապետի հայտարարության հետ, հնչեցրել է վիրավորական արտահայտություններ ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցչի հասցեին, հայտարարել, թե՝ «Փաշինյանը բոլորիդ խաբել է»։

Այսինքն՝ պետն ու աշխատակցուհին խախտել են հանրային ծառայողի էթիկայի կանոնները։

Իր հերթին ՀՀ ոստիկանության ԱՎՎ անձնագրային բաժնի պետը դիմող կնոջը ժամանակին հստակ չի ներկայացրել գործող կարգը եւ միայն երկու ամիս անց է պարզաբանել, որ անհրաժեշտ է դիմել ՔԿԱԳ տարածքային բաժին։ Այսինքն՝ նա եւս ոչ պատշաճ է կատարել իրեն վերապահված պարտականությունները։

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անձնագրային բաժնի աշխատակցուհին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ մյուս երկուսին հայտարարվել է խիստ նկատողություն: