Դատախազությունն ու ԱՆ–ն նոր նախագիծ են մշակել. հարվածի տակ են մասնավոր հատվածի աշխատողները
Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ՝ որով առաջարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի աշխատանքային լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու դրույթը տարածել ոչ միայն հանրային ծառայողների, այլև առհասարակ պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու՝ անձը ներգրավված է հանրային ծառայության մեջ, թե ոչ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
Սա նշանակում է, որ դատախազը կամ վերջինիս համաձայնությամբ նաև քննիչը կարող են կասեցնել նաև կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող մասնավոր հատվածի ներկայացուցիչների, օրինակ, բանկի մասնաճյուղի կառավարչի, արտադրամասում կամ սուպերմարկետում ֆինանսատնտեսական գործառույթներ իրականացնող անձի (օրինակ հաշվապահի) և այլ աշխատողների աշխատանքային լիազորությունները։
Նշենք, որ քրեական դատավարության գործող օրենսգիրքը հնարավոր է համարում միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը դադարեցնելը՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Աշխատողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման իրավական հիմքը պետք է լինի բացառապես Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված դեպքը: Հիշյալ հոդվածի պահանջների համաձայն՝ դատախազը կամ վերջինիս համաձայնությամբ նաև քննիչը կարող են դադարեցնել անձի պաշտոնավարությունը որոշակի ժամկետով, միայն այն դեպքում եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:
Նախագծերով՝ օրենքով նախատեսված հիմքերով կասկածյալի կամ մեղադրյալի աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) դեպքում աշխատանքային օրենսգրքով նախատեսվում է սահմանել աշխատավարձի պահպանման միասնական չափ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար: Մասնավորապես՝ նախագծով նախատեսվում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի լիազորությունների կասեցման դեպքում պահպանվում է նրա աշխատատեղը, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող աշխատողի դեպքում պահպանվում է նաև հիմնական աշխատավարձը: Սա նշանակում է, որ մասնավոր սեկտորի աշխատողների պարագայում կպահպանվի միայն աշխատատեղը, սակայն նրանք իրենց առնչվող քրեական գործի նախաքննության և դատաքննության ողջ ընթացքում չեն վարձատրվի, եթե դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշումը չվերացվի։
Նշված կարգավորումներն ամրագրելու նպատակով փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներում։
Հավելենք, որ հիշյալ նախագծերը ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել են համատեղ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը