Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներ Նոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարում Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը Մեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ Գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ Միջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը Չաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. Bloomberg

Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթումAgile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարելՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանըՔննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերըԻրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռԵթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարելՀավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներՆախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հայաստան

Առողջապահության նախարարը լրագրողների հարցումներն «անհեթեթ» է որակում․ դրանց պատասխանելու ժամանակ էլ չունեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցերն «անհեթեթ» է որակում.այս մասին hetq.am կայքում գրել է լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեր հարցումները համարում է անհեթեթ. Նա այդպես է գնահատել մեր հոդվածը հրապարակումից հետո: Զարմանալի չէ, որ այսօր կենտրոնացած ենք առողջապահության համակարգի վրա:


Երբ Covid-19 վարակը սկսեց տարածվել, մեր թիմով որոշեցինք տվյալների բազա սարքել: Մենք բժիշկներ չենք, բայց մտածում էինք, որ եթե այդ տվյալները մանրամասն հավաքենք, նույնիսկ հնարավոր կլինի օգնել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել և գործողություններ պլանավորել: Տվյալների բազաների հետ աշխատողները դա շատ լավ պատկերացնում են ու գիտեն, որ առանց տվյալների պարզապես անհնար է ինչ-որ բան պլանավորել: Ի՞նչ տվյալներ էինք ուզում հավաքել: Կարճ՝ ամեն ինչ. վարակվածները երբ, որ երկրներից են եկել, որն է եղել ելքի երկիրը, որ ավիաընկերության չվերթով են եկել, ուզում էինք պարզել տարիքը, սեռը, ավելի ուշ մտածեցինք իմանալ նաեւ արյան խումբը, բնակության վայրը, մեկուսացման վայրը: Բոլոր այս դեպքերում որեւէ մեկի անձնական տվյալը հայտնելու անհրաժեշտություն չկար, եւ մենք անձնական տվյալ չենք պահանջել մեր հարցումներում: Ընդ որում՝ դա պետք է արվեր ամեն օր, որովհետեւ գիտեինք, որ տվյալներն օր օրի փոխվելու են, եւ հսկայական շտեմարան է դառնալու: Այդ գործը պետք է աներ խմբագրությունում այդ նպատակով ձեւավորված խումբը: Այս ամենը նկարագրում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան լուրջ էինք մոտենում հարցին:

Սակայն, այս հարցումների պատասխանները չստացանք, մեր գրություններին իբրեւ արձագանք՝ ասում էին, որ հնարավոր է պատասխանել 30 օրվա ընթացքում: Հասկացանք, որ մեր գաղափարից պետք է հրաժարվենք, նախարարությունն էլ արդեն սկսեց հրապարակել որոշ տվյալներ, որը մեր ստեղծելիք տվյալների շտեմարանի հետ կապ չուներ, իսկ մեր պահանջած տեղեկությունների մի մասը համարեցին անձնական տվյալ, օրինակ՝ վարակվածների սեռը: Հետո ինչ-որ պահից՝ նախարարությունն իր հրապարակած տվյալներում սկսեց նշել նաեւ սեռը։

Որոշ ժամանակ անց տարբեր երկրներում եղան բացահայտումներ այն մասին, որ բժշկական հանդերձանքի, սարքավորումների մեջ կա կեղծ արտադրանք, չեն համապատասխանում մշակված չափորոշիչներին: Նման դեպքեր եղել են նաեւ միջազգային տարբեր կառույցների մարդասիրական օգնություններով տրամադրված բժշկական հանդերձանքների, սարքավորումների, դիմակների պարագայում: Առողջապահության նախարարությանը խնդրեցինք տեղեկություններ տալ, թե որ ընկերություններն են հանդերձանք եւ սարքավորումներ ներկրել Հայաստան, որ երկրների արտադրանք են:

Նման մտահոգություն առաջացել էր այն պատճառով, որ Հայաստանում բուժանձնակազմի շրջանում վարակվածությունը նույնպես բարձր տոկոս է կազմում: Պատասխանեցին՝ նման տվյալներ չունեն, այսինքն՝ չգիտեն:

Մայիսի 9-ին և 12-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում այրվել են թոքերի արհեստական օդափոխման սարքեր, որոնց միացված են եղել կորոնավիրուսով հիվանդներ։ Այդ երկու հրդեհների արդյունքում մահացել է կորոնավիրուսով 5 հիվանդ: Մենք որոշեցինք պարզել՝ արդյոք թոքերի արհեստական օդափոխման՝ ռուսական արտադրության այդ սարքավորումներից Հայաստան ներկրվել են, մեր բժշկական կենտրոններում կա՞ն նման սարքավորումներ:

Պատասխանը՝ գույքագրում չեն արել:

Հայաստանում թոքերի արհեստական օդափոխման սարքերի թիվն այդքան մեծ չէ, մի քանի ժամում դա կարելի էր պարզել, որովհետեւ մեզ թվում էր՝ նախարար Թորոսյանի մտքով էլ պիտի անցներ նման բան, եւ ինքը պետք է ստուգեր՝ ունե՞նք այդ սարքավորումներից, թե ոչ: Բայց նախարարությունում դրանով զբաղվելու ժամանակ ոչ ոք չունի:

Մյուս հարցումը, որ կարևոր էր հարկատուներիս համար. Արտակարգ դրության հայտարարումից հետո Կառավարությունը զգալի միջոցներ է հատկացրել առողջապահության ոլոլոտին: Ու քանի որ բյուջեից զգալի հատկացումներ են արվում, ուզում ենք պարզել՝ ինչպե՞ս են ծախսվում այդ միջոցները: Այդ ուսումնասիրությունը սկսելիս մի տարօրինակ փաստ էինք արձանագրել՝ այս տարվա մարտի 12-ին կառավարության ընդունած որոշման վերջին կետում նշված է, որ օրենքը հետադարձ ուժ ունի եւ վերաբերում է նաև հունվարի 25-ից կատարված գնումներին: Որոշումը վերաբերում է մեկ անձից ձեռք բերված գնումներին, այսինքն՝ առանց մրցույթի: Ուզում ենք հասկանալ, թե ինչու է մարտի 12-ին ընդունված որոշումը տարածվում հունվարի 25-ից կատարաված գնումների վրա, ի՞նչ գնումներ են եղել այդ ժամանակ:

Երբ տարբեր երկրներում վարակն արդեն տարածվում էր, Առողջապահության նախարարն առանձնապես լուրջ չէր վերաբերվում եւ հրապարակային դրա մասին արտահայտվել է մի քանի անգամ: Ուզում ենք իմանալ, թե հատկապես այդ փուլում ի՞նչ գնումներ են կատարվել, որ պետք է հետին թվով ներառվեն մեկ անձից կատարվող գնումների մեջ: Մինչեւ հիմա էլ չեն հրապարակել, թե ինչ գնումներ են «ընկել» այդ որոշման տակ:

Դժվար է, իսկապես, հասկանալ, թե այս հարցերի խումբն ինչու է անհեթեթ համարում նախարար Արսեն Թորսյանը: Ի՞նչն է հատկապես անհեթեթ: Ու եթե նախարարը նման գնահատական է տալիս, արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ մեր բոլոր հարցումներին խուսափողական պատասխաններ տալու պատճառը հենց նման կանխակալ վերաբերմունքն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: