Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորությունները Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներ Նոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարում Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը Մեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն ԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետ Գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ Միջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը Չաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. Bloomberg Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Agile Robots SE ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում քննարկել են համագործակցության հնարավորություններըԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում կան զոհեր և վիրավորներՆոր քայլ` արհեստական բանականության վտանգների դեմ պայքարումԿենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանըՄեկ օրում բացահայտվել է 125 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԱՄՆ-ն իր և աշխարհի համար անշահավետ գործարք չի կնքի Իրանի հետԳիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել ենՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբՄիջուկային աղետի ռիսկն աճել է Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունըՉաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. BloombergԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ ԵրևանումԷրեբունու որոշ հասցեներում գազանջատում է սպասվումԻրանը սպառել է հրթիռային ներուժի մոտավորապես կեսը«Ջերմուկի» արգելված խմբաքանակի մասին ՌԴ-ից տեղեկություն դեռ չի ստացվել. ՍԱՏՄՀրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըԱրարատյան դաշտում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԻրականացվել է խմելու ջրի նմուշառում, հայտնաբերվել են շեղումներՋիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Նազելի ԲաղդասարյանՌուսաստանում արգելել են 338 հազար շիշ «Ջերմուկ»- ի վաճառքըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքիՊռոշյան տանող կամրջի տակ սպանության գործով նախաքննությունն ավարտվել էԻնդոնեզիայում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդԿիեւը Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչում` բողոքի նոտա հանձնելուՄեծ Բրիտանիայի թագավորը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էԿարճատեւ անձրեւ եւ ամպրոպԻրաքի նախագահը վարչապետ է նշանակել Ալի ազ ԶեյդիինԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են Իրանի կառավարությունում առկա պառակտումներովՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունըՀայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԸնտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումըՔաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ զոհ և տուժածներ կանԳազամատակարարման դադարեցում՝ Երևանի վարչական շրջաններումԱրթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել էԴեսպան Գևորգյանը Ուրուգվայի ՇՄ նախարարին է ներկայացրել COP 17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներումՏեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԵրևան֊Սևան մայրուղու վթարավտանգ հատվածներում իրականացվում են արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ.ԲԴԽ-ն դատավոր Ռուբինա Աթոյանին նկատողություն է հայտարարելՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանըՔննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին հարցերըԻրանը արձակել է մոտ 550 բալիստիկ և թևավոր հրթիռԵթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ կամ զանգահարելՀավատարմագրվել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ստացել են ավարտական վկայականներՆախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՄոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են

Սույն թվականի մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով դեռ 2018 թվականին հայտարարում էր «մարտի 1-ի գործի» ամբողջությամբ բացահայտված լինելու մասին, կրկին անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, հերթական անգամ նշել է պարկուճների ենթադրյալ փոփոխված լինելու մասին եւ վերջում էլ արձանագրել է, որ «հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»: Այս մասին հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՏՐՎԵԼ ԵՆ: ՀԵՆՑ ԱՅՍ ԳՈՐԾՆ Է, ՈՐ ԶԱՎԵՇՏ Է, ԾԱՂՐ Է՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սույն թվականի մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով դեռ 2018 թվականին հայտարարում էր «մարտի 1-ի գործի» ամբողջությամբ բացահայտված լինելու մասին, կրկին անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, հերթական անգամ նշել է պարկուճների ենթադրյալ փոփոխված լինելու մասին եւ վերջում էլ արձանագրել է, որ «հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»:

1. Պարկուճները ոչ մի առնչություն չունեն մահվան հանգամանքները բացահայտելու հետ

Նախ ստիպված ենք հիշեցնել, որ այդ պարկուճների հարցով ՀՔԾ-ի եւ Դատախազության գործադրած հավանական ու անհավանական ջանքերի պայմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը նշված մեղադրանքը չի հաղթահարել: Նորություն չենք ասի, որ պարկուճների առկայության, նույնականացման կամ դրա հետ կապված այլ հանգամանքները՝ 10 անձանց մահվան պատճառ¬ները բացահայտելու վրա որեւէ ազդեցություն չունի: Մահվան հանգամանքների պարզման համար ազդեցություն կարող է ունենալ փամփուշտների եւ դրանք արձակած զենքերի նույնականացումը, այն էլ միայն հրազենային վնասվածքից մահացած զոհերի դեպքում: Ավելին՝ առնվազն հենց ՀՔԾ պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ առնվազն յոթ անձանց դեպքերի հետ պարկուճները ոչ մի առնչություն չունեն: Տեղին կլիներ հիշատակել Գեղամ Պետրոսյանին հենց 10 անձանցից մեկի սպանության մեջ մեղադրանք առաջադրելու, կալանավորելու, այնուհետեւ նույնիսկ կալանքը երկարաձգելու միջնորդությունից հրաժարվելու հանգամանքը, քանի որ հերքվեց վերջինիս առնչությունը այդ մեղադրանքին: Սակայն հիշեցնում ենք, որ հենց Նիկոլ Փաշինյանի եւ իր աջակիցների կողմից Գ. Պետրոսյանի կալանավորմամբ ազդարարվել էր «սպանությունների բացահայտումը»: Իսկա¬պես արդեն անհերքելի է, որ արվում է ամեն ինչ 10 անձանց մահվան պատճառները բացահայ¬տելուց խուսափելու եւ կոծկելու համար:

2.Դատական քննությունը արդեն մեկ տարուց ավել է ինչ սկսվել է, այն ծայրահեղ քաղաքականացված է, եւ իշխանության ճյուղերը պարբերաբար միջամտում են դատարանի գործունեությանը

Ինչ վերաբերում է դատաքննությանը, տեղեկացնենք, որ 2019 թվականի մայիսից սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքի գործով դատական քննությունը, իրա¬վունքի հետ աղերս չունեցող քաղաքականացված մի գործընթաց, որի շրջանակներում երեք ամիս դատական նիստեր տեղի չէին ունենում Դատավոր Գրիգորյանից գործը խլելու օպերացիայի հետեւանքով, այնուհետեւ միայն վերջերս երկու ամիս կորոնավիրուսային վարակի պայմաններում դատավորի պլաստիկ վիրաբուժության եւ հետո էլ տարեկան արձակուրդում գտնվելու հետեւանքով:

Այնպես որ դատաքննությունը սկսված է, ավելին, սույն գործով դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ 7-ի գործով եւ հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը չի կարող կիրառվել հետադարձ ուժի հետեւանքով, բայց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դատավորը այն աստիճան է վախենում, որ չի կարողանում նույնիսկ որոշում ընդունել, հետաձգելով այդ հարցի քննությունը: Իսկ վախենալու պատճառներից մեկը հենց այն է, որ Նիկոլ Փաշինյանը որպես գործադիր իշխանության ղեկավար՝ խոսում է փաստացի դատարանի վարույթում գտնվող գործի մասին, ընդգծելով դրա քաղաքական բնույթը: Գործընթացին ուղղակի կամ անուղղակի կերպով արդեն իսկ ի հավելումն Նիկոլ Փաշինյանի միջամտել են ՀՀ ԱԺ խոսնակը (գնահատական տալով գործով Սահմանադրական դատարանի որոշմանը), Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ՝ տալով գործի վերաբերյալ գնահատականներ, նույնիսկ մասնակ-ցելով դատարանների շրջափակման օպերացիային:

3.Մարտի 1-ի փաստական հանգամանքները արդեն հաստատվել են դատական ակտերով

Ինչ վերաբերվում է մարտի մեկի կազմակերպիչներին իմանալու մասին Նիկոլ Փաշինյանի պնդմանը, ապա այն չի կարող իրական չլինել, քանի որ նշված հանգամանքներն իրեն հայտնի են դեռ 2008 թվականից: Նիկոլ Փաշինյանը, լինելով զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից եւ ողբերգության հիմնական մեղավորներից մեկը, իրոք որ լավ գիտի տեղի ունեցածի դետալ¬ները: Նշված պնդումը՝ ի տարբերություն հարցազրույցի ժամանակ հնչեցված պնդման (ընդ որում՝ վերջին երկու տարվա ընթացքում իրարամերժ եւ նույն տեսակի պնդումների ականատես ենք լինում) Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հաստատվել է արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտով (դատարանի ԵԿԴ/0227/01/09 գործով դատավճռով – որին բոլորը կարող են ծանոթանալ http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14355223812263228 հղմամբ): Հիմա, ստանձնելով երկրի վարչապետի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է վերաշարադրել պատմությունը եւ մաքրվել մարտի մեկի խարանից, ինչը երբեք չի ստացվելու: Նշված բեռը թեթեւացնելու միակ եղա¬նակը իր իսկ մատնանշված ապաշխարհելու, մեղքը ընդունելու, ներողություն խնդրելու միջոցն է, ինչը պետք է ուղղորդվի քաղաքական եւ այլ ապօրինի հետապնդումները դադարեցնելով եւ երկրում տեղի ունեցող գործընթացները իրավական եւ ժողովրդավարական (ներառյալ իրավունքի գերակայության) դաշտ վերադարձնելով:

Այսպիսով, կարծում ենք ավելի անկեղծ կլիներ, խոսելով այս գործից, ընդգծել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ ապօրինի կալանքի եւ Հայ ժողովրդի հերոսական պատմությունը ձեռք առնող (ամենացայտուն դրվագներից մեկը հենց մարտի 16-ին ներկայացված կալանքի վերացման կամ փոփոխման միջնորդության քննությունը հենց մայիսի 8-ին նշանակելն է, որի ժամանակ էլ դատախազի աթոռին նստած անձը հայտարարում է որ անձանց Շուշիի ազատագրման համար չեն դատում) գործընթացը:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով (Ռոբերտ Քոչարյանի) գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները արդեն տրվել են եւ հանրության համար առավել քան պարզ են, գործի նյութերն էլ դեռ նախաքննության ընթացքում հրապարակվել են տարբեր ԶԼՄ-ներով: Եթե մեղադրանքի կողմը կամ այլոք կարծում են, որ այլ էական նյութեր կան, նրանք ազատ են նշված նյութերը նույնպես հրապարակել հենց այսօր:

Հենց այս գործն է, որ զավեշտ է, ծաղր է՝ իրավունքի նկատմամբ»։