Մի փորձեք ուղղակի հնչած հայհոյանքները «գիտական» մեկնաբությամբ բացատրել, թե իբր այլ բան եք նկատի ունեցել
Սթափվեք, ձեր համարձակությունը դրսևորելու այլ հարթություն փնտրեք, առնվազն սահմանի վրա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հանրային հարթակներում հնչած հայհոյանքներին ու սպառնալիքներին։
«Ես գիտեմ, որ այս օրերին իրական հանդուրժողականության և պարզապես միմյանց նկատմամբ հավատացյալ մարդուն վայել պահվածք դրսևորելու կոչերը, ցավոք, դիտարկվում են իբրև անիմաստ բարոյախրատական քարոզներ։ Ինքս ոչ միայն երբեք ինձ թույլ չեմ տվել հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ, այլև բազմիցս կոչ եմ արել հրաժարվել այդպիսի պահվածքից։ Թող որ շատերը հենց այս կեցվածքն ընկալեն՝ իբրև թուլության նշան, ուժեղ երևալու տղայական զգացումն ինձ խորթ է, ես լավ գիտեմ երբ և ինչպես են ուժը ցույց տալիս», գրել է Գեւորգ Դանիելյանը։
Արդարադատության նախկին նախարարի խոսքով՝ առավելապես ուժեղ է նա, ով ունակ է ներել, հաշտվել, ոչ թե անվերջ վրեժխնդրությամբ տառապել։
«Մի ուշադրություն դարձրեք, թե ով է պատժվում կամ խրախուսվում իր անվայել պահվածքի համար (դա վհատվելու առիթ չէ), յուրաքանչյուրս պատասխանատու է իր արարքների համար և Աստծո առջև։ Կարծում եմ, բոլոր կողմերն էլ լիարժեք հասկացել են, որ բումերանգի օրենքը գործում է անխափան, և պահն է դադար առնել, էլ ավելի չխորացնել պառակտումները։
Ավագի իրավունքով մեկ անգամ ևս խնդրում եմ՝ սթափվեք, ձեր համարձակությունը դրսևորելու այլ հարթություն փնտրեք (առնվազն սահմանի վրա), հավատացեք՝ այս երևույթն արդեն սպառնում է վերածվելու ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏԻ, սա արդեն հիրավի ազգային անվտանգության խնդիր է»։
Ցանկացած բանավեճում, գրել է Գեւորգ Դանիելյանը, կարելի է հակափաստարկ գտնել, արտահայտվել, իսկ եթե չի հաջողվում, դժվար չէ ներողություն խնդրել կամ պարզապես դադարեցնել։
«Բանական մարդը վստահում է փաստարկներին, ոչ թե ճարտասանությամբ ուղեկցվող նվաստացման նկրտումներին։ Եվ մի փորձեք ուղղակի հնչած հայհոյանքները «գիտական» մեկնաբությամբ բացատրել, թե իբրև այլ բան եք նկատի ունեցել, դա այնքան էլ հանճարեղ միտք չէ», գրել է Գեւորգ Դանիելյանը եւ մաղթել․ «Աստված մեր ազգին պահապան... »։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման աջակցության...