Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքը Ապատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասին Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա

Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարներըՀունիսի 27-ին Մ-2 միջպետական նշանակության ճանապարհի՝ Մեղրու մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համարՔննարկվել է Կոնդ թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՀայաստանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով ՍԴ որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն էՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքներըԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար Հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»Հաղթանակներ, որոնք ոչինչ չեն որոշումՀուլիսի 6-ից 12-ը Սկոպյեում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունըԲասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում էՇրջայց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցումՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
Հայաստան

Եթե կարճ ասեմ, ապա մարդկանց ասվում է՝ Հայաստանում ներդրումներ մի արեք

«Հրապարակի» հարցազրույցը Հրանտ Բագրատյանի հետ

- Պարոն Բագրատյան, Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ առեւտրային բանկերը մտահոգություններ ունեն ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված, քանի որ հնարավոր է՝ գրավադրված գույքը ճանաչվի որպես այդպիսին։ Ի՞նչ սցենարներ եք կանխատեսում, ի՞նչ հետեւանքներ կունենա այս օրենքը, եթե ստորագրվի Արմեն Սարգսյանի կողմից։ Այդ դեպքում Արմեն Սարգսյանը ե՞ւս կրում է քաղաքական պատասխանատվություն։

- Այդ օրենքը հակասահմանադրական է։ Այն հակասում է գործող Սահմանադրության 60-րդ (սեփականության իրավունքից զրկելը կարող է լինել միայն դատական կարգով), 66-րդ (մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատավճիռ), 73-րդ (օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ) եւ այլ հոդվածներին։ Տվյալ դեպքում Ձեր նշած անձն իրավացի է. այն կարող է տարածվել նաեւ գրավադրված գույքի վրա։ Եթե Արմեն Սարգսյանն օրենքը ստորագրի, ապա նա կրում է այդ պատասխանատվությունը։ Չէ՞ որ նա պարտավորվել է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը։

- Եթե օրենքը հակասահմանադրական է, ապա ինչպե՞ս է այն կիրարկվելու։

- Կարծում եմ` այն աղմուկի, ժողովրդական զանգվածներին մոլորեցնելու համար է։ Պոպուլիզմ, որը պետք է փրկի իշխանությունների դեմքը։ Նրանք հակակոռուպցիոն խոստումներ են տվել, որոնք չեն կատարել։ Հիմա այս օրենքով հնարավորություն են ստանում այս կամ այն մարդուն ապօրինի գույք հափշտակած համարել։ Իրականում ոչ մի գույք էլ այս մեխանիզմով չի խլվելու։

- Իսկ հնարավոր չէ՞ր ընտրել այնպիսի մեխանիզմ, որն օրինական կլիներ, կամ՝ ո՞ր դեպքում գույքի բռնագանձումն օրինական կլիներ։

- Օրինական կլիներ, եթե ընդունվեր ոչ թե որպես օրենք, այլ սահմանադրական փոփոխությունների փաթեթ՝ հանրաքվեով։ Բայց սա արդեն կբերեր առճակատման Վենետիկի հանձնաժողովի ու ժողովրդավարական արժեքների հետ։ Չհամարձակվեցին։ Իսկ օրինական ճանապարհներ կան։ Այսօր, օրինակ, այդ ճանապարհով են պատասխանատվության կանչել Գագիկ Խաչատրյանին։ Բայց դա երկար ճանապարհ է իշխանությունների համար։ Բացի դա, նույնիսկ այս պարագայում իշխանությունների գործողությունները համոզիչ չեն։

- Նման օրենքի գոյությունը Հայաստանում ի՞նչ ազդակ է ներդրողների համար։

- Եթե կարճ ասեմ՝ մարդկանց ասվում է․ Հայաստանում ներդրումներ մի արեք։

- Դուք մշտապես խոսում եք կապիտալի արտահոսքի մասին, ունե՞ք տվյալներ, թե 2018-2020թթ․ որքան է կազմել Հայաստանից արտահոսքը։

- ԱՎԿ-ն դիտավորյալ նման հետազոտություններ չի անում։ Այնուամենայնիվ, ազգային հաշիվների համակարգում կա մի թիվ՝ փոխանցումներ արտասահմանին։ Այն, իհարկե, միայն կապիտալի արտահանումը չէ։ 2018-ին այն կազմել է մոտ 1.3 մլրդ դոլար։ 2019-ի թվերը դեռ հրապարակված չեն։

- Հայաստանն աշնանը եւ ձմռանը կարո՞ղ է ունենալ պարենի խնդիր, թանկացումներ կլինե՞ն։

- Արտաքուստ պարենի խնդիր չի լինի, քանզի պրոբլեմը պահանջարկի, գնողունակության մեջ է, քան արտադրության։ Արտադրությունը, իհարկե, պակասում է։ Բայց էլ ավելի արագ պակասում է գնողունակությունը։ Մարդկանց ձեռքը փող չկա ու չի էլ լինելու։ Այդ իսկ պատճառով գների էական բարձրացումը բացառված է։

- Աշխարհի տնտեսությունները քանդվում են, անշարժ գույքի գներն անկում են ապրում, ապրանքների ու ծառայությունների գներն իջնում են, կառավարությունը գույքահարկ է բարձրացնում։

- Համաձայն եմ, գույքահարկ բարձրացնելու լավագույն պահը չէ։

- Որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ կառավարությունը պետք է արտաքին պարտքը մեծացնի եւ պետական, համայնքային ծրագրեր իրականացնի, գյուղատնտեսություն, շինարարություն եւ այլն․ համամի՞տ եք։

- Չգիտեմ։ Կարծում եմ, նախեւառաջ, նման համաճարակային ճգնաժամի պայմաններում կառավարությունը պետք է հնարավորինս առավելագույնը փոխհատուցի մարդկանց կորցրած եկամուտները։ Մանավանդ, եթե կառավարությունը բյուջետային մուտքերի անկում ունի։ Ի՞նչ նոր շինարարության մասին է խոսքը։ Իհարկե, եթե ինչ-որ մի հրաշքով կառավարությանն անհամար փողեր չեն տվել։

- FIP․am կայքը վերլուծել էր Ձեր հայտարարությունը, որ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված որոշումը, որով կառավարությանը հնարավորություն է տրվել առանց խորհրդարանի համաձայնության վերաբաշխումներ կատարել պետական բյուջեում, հակասում է Սահմանադրությանը։ Գրել էին, որ Դուք մանիպուլացնում եք։ Մասնավորապես , նշում են, որ 2020-ի փետրվարի բյուջեի եկամուտները ավել են, քան 2019 փետրվարինը, իսկ 2020 -ի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտներ եղել են 349 միլիարդ դրամ՝ 2019-ին առաջին եռամսյակի 299, 6 միլիարդի փոխարեն։ Ի՞նչ կասեք։

- Ո՞վ է FIP-ը։

- Դանիել Իոաննիսյանի կազմակերպության կայքը։

- Բարի։ Երբեք FIP-ի նման պրիմիտիվ «աղբյուրի» չեմ պատասխանել։ Բայց քանի որ խնդրեցիք, պատասխանում եմ։ ԱԺ վերը նշված օրենքը, միանշանակ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես՝ 110 եւ 111 հոդվածներին։ Փաստարկն առ այն, որ կառավարությունն արդեն իսկ ուներ իրավասություն՝ առանց ԱԺ-ի հաստատման բյուջեի գումարների վերաբաշխումներ կատարելու (մտաբերելով 2003թ․ օրենքը եւ դրանից առաջ), անհեթեթ է. Սահմանադրությունն ընդունվել է 2015-ի դեկտեմբերին, եւ վերը նշված օրենքն ԱԺ-ն պետք է առոչինչ համարեր։ Նոր փաստարկն առ այն, որ կորոնավիրուս կա, նման է Գյուլնազ տատի հեքիաթին։ Հետո ի՞նչ։ Որտե՞ղ է գրված, որ կարելի է Սահմանադրություն խախտել։ 2020-ի փետրվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 90.74 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 91.09 մլրդ դրամ։ Երեւի FIP-ին Նիկոլ Փաշինյանը դեռ չի սովորեցրել, որ կան «պետական բյուջեի եկամուտներ» եւ «պետական բյուջեի հարկային եկամուտներ»։ Եվ, վերջապես, 2019-ի 1-ին եռամսյակի հարկային եկամուտները եղել են 299.6 մլրդ, իսկ 2020-ին՝ 349 մլրդ դրամ, այդպես չէ՞։ Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրությունն ասում է՝ 2019-ի 1-ին եռամսյակի հարկերն ու տուրքերը եղել են 435.4 մլրդ դրամ, իսկ 2020-ինը՝ 349 մլրդ դրամ։ Այլ հարց է, որ նշված 435.4 մլրդ դրամից 136-ը ՊԵԿ-ը ներկայացրել է որպես գերավճար։ Հավաքվել է 435.4։ Հիմա մի երկու խոսք FIP-ի եւ Իոաննիսյանի մասին։ Այդ հիմնարկը, ի վերջո, ֆինանսավորվում է հանրային ռեսուրսի հաշվին։ Հետեւապես, Նիկոլ Փաշինյանը բոլոր դեպքերում պատասխանատվություն է կրում։ Իսկ հանրությունը պետք է իմանա, որ այդ Դանիել Իոաննիսյանն առիթը բաց չի թողնում ՌԴ-ին քլնգելու։ Անցյալ տարի վկան եմ եղել դրա պահվածքին, երբ դրան դեմ էին տալիս ՌԴ -ին քֆրտելուն՝ տեղի եւ անտեղի։ ՀՀ քաղաքացին, իհարկե, նման իրավունք ունի, բայց երբ այդ ամենն արվում է տեղական կամ դրսի ռեսուրսների հաշվին, ապա Փաշինյանն այստեղ խնդիրներ ունի։ Հետո էլ դուրները չի գալիս, երբ Լավրովն իրենց ոչ ականջահաճո բաներ է ասում։

ՀԳ. Հարցազրույցն անելու ժամանակ դեռեւս հայտնի չէր, որ ՀՀ նախագահը ստորագրել է Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման վիճելի օրենքը։ Ընդ որում, մի բարոյախրատական հայտարարություն տարածելով եւ խորհուրդներ տալով, թե ինչպես կիրառեն օրենքը, որ խնդիրներ չառաջանան։ Ամենաարտառոցն այն է, որ Սահմանադրության հետ հակասության մեջ մտնող օրենքը ստորագրելով ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը մեղքը բարդել է «իրավակիրառ պրակտիկայի վրա»։